Միլիարդատեր Իլոն Մասկի կողմից վերահսկվող ԱՄՆ Կառավարության արդյունավետության վարչության (DOGE) թիրախում է հայտնվել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ, USAID)։ ԱՄՆ ՄԶԳ-ի Վաշինգտոնի կենտրոնակայանի աշխատակիցներին կարգադրել են երկուշաբթի՝ փետրվարի 3-ին, չներկայանալ աշխատանքի։ Այս մասին հաղորդում է Fox5 պարբերականը՝ վկայակոչելով աշխատակիցներին ուղարկված ծանուցումը։
«Վրացական երազանք» և «Ժողովրդի իշխանություն» կուսակցությունների անդամները դիմել են վեհաժողովի նախագահին՝ իրենց լիազորությունները դադարեցնելու խնդրանքով:
Ռուսաստանը կշարունակի Սիրիայի հետ բանակցությունները շատ հարցերի, այդ թվում՝ Տարտուսի ռազմակայանի ճակատագրի շուրջ։
Գործողությունը կտևի մինչև փետրվարի 10։ Դրա շրջանակներում ոստիկանական դիրքեր են տեղակայվել Ադրբեջանի հյուսիսում և հյուսիս-արևմուտքում գտնվող մի շարք շրջաններում։
Շեյնբաումն ավելի վաղ հայտարարել էր, որ պլանը կներառի տարիֆային և ոչ տարիֆային միջոցներ, ներառյալ 25% մաքսատուրք Մեքսիկայից ներմուծվող բոլոր ապրանքների համար:
Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնելու թեման կարևոր է հակամարտության կարգավորման հետագա բանակցությունների համար։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ինչպես հաղորդել է Նախարարների խորհրդի մամուլի ծառայությունը, Բելառուսի կառավարությունը վայր է դրել լիազորությունները:
Ըստ Սիրիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության՝ սա Մանբիջում հինգ շաբաթվա ընթացքում ականապատ մեքենայով կամ հեծանվով 7-րդ հարձակումն է:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մաքսիմ Պրևոյին Բելգիայի Թագավորության արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
Տեխասի Դալաս քաղաքում երկու ցույց է անցկացվել ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության կողմից իրականացված վերջին ձերբակալությունների դեմ։
ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) Վաշինգտոնում գտնվող կենտրոնակայանը փակվել է ամերիկյան վարչակազմի որոշմամբ, շենքից ցուցանակը հանվել է։ Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը։
Փետրվարի 1-ին ևս Գերմանիայի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Համբուրգում, Շտուտգարտում և Լայպցիգում, տասնյակ հազարավոր մարդիկ նմանատիպ ցույցերի էին դուրս եկել ընդդեմ Քրիստոնեական-դեմոկրատական միության և «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության։
Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը` Բրյուսելում ելույթ ունենալով ԵՄ երկրների դեսպանների տարեկան խորհրդաժողովում։
Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հայտարարել է, որ իր կառավարությունը ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների նկատմամբ պատասխան մաքսատուրքերի մանրամասները կհայտնի փետրվարի 3-ին:
Փետրվարի 2-ին ընդդիմության մի քանի հարյուր կողմնակիցներ փորձել են փակել Թբիլիսի տանող ավտոմայրուղին, սակայն ոստիկանությունը նրանց թույլ չի տվել դա անել։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հարցազրույց է տվել գերմանական «Bild am Sonntag» լրատվական կայքին, որտեղ անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը և ՆԱՏՕ-ի դաշինքի անդամ երկրների ռազմական ծախսերին։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քաղաքական և դիվանագիտական համագործակցությունն արաբական և միջազգային հարթակներում Սիրիայի դերի բարձրացման ուղղությամբ։
Իր հերթին Հաջիևն ընդգծել է Ադրբեջանի նախագահի վճռականությունը՝ ընդլայնելու երկու եղբայրական հարևանների միջև կապերը բոլոր ոլորտներում՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա։
«Արբատ» գումարտակի հիմնադիր և ԴԺՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Սարգսյանը մահացել է վերակենդանացման բաժանմունքում։ Տեղեկությունը հայտնում են ռուսական տելեգրամյան ալիքները։
Չնայած խոշտանգումներին և Բաքվում իր դեմ ուղղված անձնական բոլոր սպառնալիքներին՝ նա մեզ ասել է, որ Արցախի ժողովրդի իրավունքների հարցը շատ կարևոր է իր համար, նա մարտական է տրամադրված, անդրդվելի է, նա ասում է, որ չնայած բոլոր վտանգներին՝ ցանկանում է ասել ճշտարտությունը:
Մոսկվայի «Ալ առագաստներ» բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունը կարող է կապված լինել ԴԺՀ Բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար և «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի դեմ մահափորձի հետ։ Այս մասին, ըստ ՍպուտնիկԱրմենիայի՝ գրում է «Mash»-ը։
Ըստ թելեգրամյան ալիքների՝ շենքում ինքնաշեն պայթուցիկ սարք կամ նռնակ է տեղադրված եղել:
Նիկոլն է Ալիևի բերանը լեզու դրել. խաղաղության օրակարգը դատարկ թուղթ է, ԵՄ գնալը` էժան ավանտյուրա. Էդուարդ Շարմազանով
Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հարցազրույց է տվել ամերիկյան «Fox News»- հեռուստաալիքին։ Հարցազրույցի ընթացքում անդրադառնալով Թուրքիայի կողմից «Կապույտ հայրենիք» (Mavi Vatan) հայեցակարգին՝ Դենդիասը նշել է, որ այդ հայեցակարգն անհանգստացնում է Հունաստանին և, ըստ այդմ, ցանկանում են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները «սանձի» Թուրքիային։
ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի վարչությունը հայտարարել է, որ դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, սակայն չի նշվել, թե որ հոդվածով։
Այս տարի լրանում է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակը։ Հայ ժողովուրդն իր նշանակալից մասնակցությունն է ունեցել այդ հաղթանակին։ Հայաստանը և Արցախը տվել են փառապանծ զինվորականներ, հերոսներ, գեներալներ, մարշալներ: Մեր ներդրումն իսկապես նշանակալի է։
Միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է՝ ինքն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության փակման գործընթացում են, սաստկացնելով իրենց պատերազմը դաշնային բյուրոկրատիայի դեմ և դեմ գնալով Կոնգրեսի սահմանադրական լիազորությանը՝ որոշելու, թե ինչպես են ծախսվում գումարները: Այս մասին գրում է ամերիկյան NBC գործակալությունը։
Եվրամիության համար շատ կարևոր է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը շարունակվի հանգիստ և դրական միջավայրում՝ հիմնվելով տարբեր ձևաչափերում, իսկ վերջերս նաև երկկողմ հարթությունում առկա ձեռքբերումների ու հաջողությունների վրա:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտնել է, որ իր վարչակազմը «հանդիպումներ և բանակցություններ» է պլանավորել Ուկրաինայի, Ռուսաստանի և «տարբեր կողմերի» հետ։
Թրամփի խոսքով՝ դա արվել է «անօրինական ներգաղթյալների և մահացու թմրանյութերի լուրջ սպառնալիքի պատճառով», որոնք սպանում են ԱՄՆ քաղաքացիներին: