Politico-ն բացահայտել է ռուսական ակտիվների պատճառով ԵՄ կողմից «ոսկե կանոնի» խախտման մասին

Եվրամիությունը պատրաստ է դեկտեմբերի 18-ին նախատեսված գագաթնաժողովը երկարաձգել ևս երկու օրով, եթե անհրաժեշտ լինի՝ ռուսական սառեցված ակտիվների առգրավման հարցը լուծելու համար: Այս մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով ԵՄ նախագահ Անտոնիո Կոշտային։

«Սա հազվագյուտ շեղում է Կոշտայի ոսկե կանոնից, որի համաձայն լավ գագաթնաժողովը մեկօրյա գագաթնաժողովն է»,- նշել են լրագրողները։

Հոդվածում նշվում է, որ գագաթնաժողովից առաջ կկայանա երեք հանդիպում՝ ԵՄ դեսպանների մասնակցությամբ։ Նրանք «արտաժամյա» կաշխատեն Բրյուսելում և «տող առ տող» կուսումնասիրեն Եվրահանձնաժողովի առաջարկները՝ ռուսական ակտիվների անժամկետ սառեցման վերաբերյալ՝ առանց ԵՄ բոլոր անդամ պետությունների համաձայնության։ Ավելին, Politico-ն տեղեկացել է, որ գագաթնաժողովից առաջ դիվանագետները կփորձեն համոզել Բելգիային, որը դեմ է ռուսական ակտիվների առգրավմանը՝ առկա իրավական ռիսկերի պատճառով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031