«Անկախ ՀՀ իշխանության կցանկությունից, միջազգային իրավունքն ու նախադեպերը հնարավորություն են տալիս` «Վերադարձ Արցախ» թեման օրակարգում պահելու համար»

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի խորհրդարանում «Վերադարձ Արցախ. խնդիրներ, մարտահրավերներ, հնարավորություններ» թեմայով լսումներ է:

2023 թվականից հետո այս թեմայով մոտեցումները տարբեր են, այդ թվում՝ Արցախ հետվերադարձի տարբեր ճանապարհների մասին, սակայն այդ պրոցեսի միջազգայնորեն ընկալելի ուղին հիմնված է ինքնորոշման իրավունքի և դրա իրացման հնարավորության վրա, որովհետև դա և՛ հավաքականությունն է ապահովում, և՛ անվտանգության երաշխիքները:

2024 թվականին Արցախի նախագահի հրամանագրով Արցախի պետական ինստիտուտների պահպանման ու գործունեության շարունականության ապահովման վերաբերյալ ռազմավարություն է ընդունվել:

Այն ներկայացնում է բոլոր այն առաջնահերթությունները, որոնք ըստ ուղղությունների պետք է ծրագրային տեսք ու աշխատանքային ուղղություններ ստանան:

Անկախ ՀՀ իշխանության կամքից և ցանկությունից, միջազգային իրավունքն ու նախադեպերը հնարավորություն են տալիս` թեման օրակարգում պահելու և այն առաջ մղելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031