Մարոկկոյում երկու հարակից շենքերի փլուզումից շուրջ 20 մարդ է զոհվել
Մարոկկոյի Ֆեզ քաղաքի ալ-Մուսթակբալ թաղամասում երկու հարակից շենքերի փլուզման հետևանքով զոհվել է 19 մարդ, ևս 16-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Այս մասին հայտնում է Մարոկկոյի լրատվական գործակալությունը (MAP):
Ֆեզի տեղական իշխանությունները հայտնել են, որ փլուզված շենքերում բնակվում էր ութ ընտանիք։
Տեղական իշխանությունները, անվտանգության ծառայությունները և քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներն անմիջապես մեկնել են դեպքի վայր՝ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով։ Որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Reuters-ը, վկայակոչելով պետական SNRT լրատվական կայքին, հայտնել է, որ «տեղի ունեցած տվյալները ցույց են տալիս, որ երկու փլուզված շենքերի վրա որոշ ժամանակ ճաքեր են երևացել, սակայն որևէ արդյունավետ կանխարգելիչ միջոցառում չի ձեռնարկվել»։
Ֆեզը, որը Մարոկկոյի նախկին մայրաքաղաքն է, երկրի երրորդ ամենաբնակեցված քաղաքն է։
