Ռադայի պատգամավորը Զելենսկիին առաջարկել է հրաժարական տալ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պարզապես պետք է հրաժարական տա։ Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն (որը «Ռոսֆինմոնիտորինգ» գործակալության ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում է) այս առաջարկն արել է Տելեգրամի իր ալիքում։

«Եթե Զելենսկին անկարող է երկիրը տանել դեպի խաղաղություն, ապա մեզ ընտրություններ պետք չեն. կարելի է պարզապես հրաժարական տալ և վերջացնել այս ամենը»,- հայտարարել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի առաջնորդը պետք է կենտրոնանա խաղաղության բանակցությունների վրա, այլ ոչ թե նախագահական ընտրությունների։ Եվ նախագահի աշխատանքը, նշել է Գոնչարենկոն, «էներգետիկ ոլորտից գումար գողանալը» չէ։

Տեսանյութեր

Լրահոս