Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրի գաղտնի կետերից մեկը

Ուկրաինական հակամարտության կարգավորման ԱՄՆ առաջարկները կոչ են անում ապահովել Ուկրաինայում ազգային փոքրամասնությունների իրավունքները և կրոնական ազատությունները: Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Հուսով եմ՝ որևէ գաղտնիք չեմ բացահայտում: [ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն] Ուիթքոֆի կողմից ներկայացված առաջարկներում հատուկ նշված է. ապահովել Ուկրաինայում ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքները»,- ասել է նա։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի խոսքով՝ կարգավորման վերաբերյալ փաստաթղթերը ներկայումս գաղտնի են, բայց մարդու իրավունքների հարցերը չեն կարող գաղտնի պահվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031