Փաշինյանը՝ Բաքվում գտնվող հայ գերիների մասին
Գերմանիայում Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ՝ պատասխանելով ներկաներից մեկի հարցին, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Բաքվում պահվող հայ գերիների հարցի լուծումը կապում է խաղաղության հաստատման հետ։
«Դա շատ զգայուն հարց է։ Այս խնդիրն ավելի հեշտորեն կհասցեագրվի համագործակցության և խաղաղության, քան թե հակամարտության մթնոլորտում։ Հակամարտության մթնոլորտում այս խնդիրը հասցեագրելու տարբերակ չկա։
Քանի որ մենք ընթանում ենք խաղաղության ամրապնդման ուղղությամբ, ավելի ու ավելի իրատեսական է դառնում փոքր քայլերով այդ խնդրի լուծումը, ուստի խաղաղություն հաստատելը նշանակում է լուծել այլ խնդիրներ նույնպես։ Դա է մեր դիրքորոշումը»,- ասել է Փաշինյանը։
