Բաժիններ՝

Լեհաստանը ցանկանում է Կիևին հանձնել շահագործումից դուրս եկած կործանիչները

Լեհաստանը բանակցություններ է վարում շահագործումից դուրս բերված ՄիԳ-29 կործանիչների՝ Կիև տեղափոխման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Լեհաստանի բանակի գլխավոր շտաբը X սոցիալական ցանցում:

«Հաղորդվում է, որ ուկրաինական կողմի հետ բանակցություններ են ընթանում ՄիԳ-29 ինքնաթիռների տեղափոխման վերաբերյալ: Տեղեկացնում ենք ձեզ, որ վերջնական որոշում դեռևս չի կայացվել»,- ասվում է հայտարարության մեջ։

Գլխավոր շտաբը պարզաբանել է, որ ինքնաթիռների տեղափոխումը կլինի դաշնակիցների քաղաքականության մի մասը՝ Ուկրաինային աջակցելու և ՆԱՏՕ-ի արևելյան թևի անվտանգությունը պահպանելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031