Ռուսաստանն ու Բելառուսն ընդգրկվել են անազատության մեջ գտնվող լրագրողների ամենամեծ թիվն ունեցող երկրների ցանկում

Դեկտեմբերի 1-ի դրությամբ 503 լրագրող գտնվում է անազատության մեջ. ասվում է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային ոչ կառավարական կազմակերպության՝ 2025 թվականին լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույցում։

Ամենից շատ լրագրողներ անազատության մեջ են գտնվում Չինաստանում. այնտեղ կալանավորված է 121 անձ։

Երկրորդ տեղում Ռուսաստանն է՝ 48, և Մյանման՝ 47 բանտարկյալով։

Ընդ որում, Ռուսաստանում են պահվում ամենամեծ թվով օտարերկրյա լրագրողները. անազատության մեջ է գտնվում 26 ուկրաինացի։ Բելառուսում անազատության մեջ է 33 մարդ։

Իրավապաշտպաններն այս տարի նաև արձանագրել են 67 լրագրողի մահ, որոնց 43 տոկոսը՝ Գազայի հատվածում։ Եվս 135 լրագրող 37 երկրում համարվում է անհետ կորած. նրանցից ոմանք այդ ցուցակում են արդեն երկար տարիներ։

Տեսանյութեր

Լրահոս