Բայրամովը նշել է, որ հարաբերությունների հիմքը ոչ միայն պատմական կապերն են, այլև երկու երկրների ղեկավարների միջև անկեղծ անձնական հարաբերությունները:
Նաև թույլտվություն է տրվել ղազախական հացահատիկը Ադրբեջանի տարածքով Հայաստան տարանցելու համար։ Սակայն վերջնական խաղաղության համաձայնագիր կնքելու համար անհրաժեշտ է կատարել մեր նախանշած պայմանները
Հիշու՞մ եք Օ’Բրայանի հայտարարությունը Սենատում․ «Կենտրոնական Ասիայի երկրներն անհավանական հարուստ են, և այժմ համաշխարհային շուկաներ դուրս գալու նրանց միակ տարբերակները Ռուսաստանի կամ Չինաստանի միջոցով են։
Ռազակը մեղավոր է ճանաչվել իշխանության չարաշահման 4 և փողերի լվացման 21 մեղադրանքներով։
Նա այդ համատեքստում հիշեցրել է ամռանը Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի որոշումները, որտեղ դաշինքի անդամները համաձայնության են եկել մինչև 2035 թվականը պաշտպանության ծախսերը հասցնել իրենց ՀՆԱ-ի 5%-ին։
Գրառման մեջ նաև նշվում է, որ հարվածներ են հասցվել, այդ թվում, մի շարք զենքի պահեստների և ահաբեկչական ենթակառուցվածքների, որոնք «Հեզբոլլահ»-ն օգտագործել է Իսրայելի Պետության դեմ հարձակումներ իրականացնելու հա
Նախնական տեղեկություններով՝ պայթյունն առաջացել է մզկիթի ներսում տեղադրված պայթուցիկ սարքերից։
Հեգսեթը նաև շնորհակալություն է հայտնել Նիգերիայի կառավարությանն «աջակցության և համագործակցության համար»։
Ազգային անվտանգության արխիվը պարզաբանում է, որ վերծանումները հրապարակվել են կազմակերպության կողմից ԱՄՆ-ի տեղեկատվության ազատության մասին օրենքի համաձայն ներկայացված դատական հայցի արդյունքում։
Վարչապետը նշել է, որ այդ պայմաններում ԵՄ-ի շահերից է բխում գտնել նոր ուղիներ դեպի Արևելք, և այդ ուղղությամբ ամենաարդյունավետ ուղին անցնում է Վրաստանով դեպի Կենտրոնական Ասիայի երկրներ և Չինաստան։
Հաշվի առնելով, որ ԿԽՄԿ-ն Բաքվում այլևս ներկայացուցչություն չունի՝ այցը կազմակերպվել է անմիջապես Ժնևից՝ կազմակերպության գլխամասից։
Լոս Անջելեսում կրակnցներ են հնչել. կա 1 զnհ, 4 վիրավnր
ICAO-ի պահանջներին համապատասխան, Ղազախստանը այս տարվա փետրվարի 4-ին հրապարակել է նախնական զեկույց, որը արտացոլում էր միայն հաստատված փաստերը և չէր պարունակում որևէ վերլուծություն կամ եզրակացություն։
Նախագահի խոսքով՝ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովն իրեն զեկուցել է ամերիկյան կողմի հետ իր վերջին շփումների մասին։
Բյուջեի նախագիծը խորհրդարանի քննարկմանը կներկայացվի 2026 թվականի սկզբին:
Եղանակային վատ պայմանների պատճառով նահանգի մոտ 100 000 բնակիչ դեկտեմբերի 25-ի երեկոյան մնացել է առանց էլեկտրականության։
Դեկտեմբերի 24-ին ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Կամբոջայի և Թաիլանդի իշխանությունները բանակցություններ են սկսել սահմանին զինված հակամարտությունը կարգավորելու համար
Փեզեշքիանը բարձր է գնահատել Օշավան Այվազյանի և Գարիկ Թումանյանի ընտանիքների նվիրվածությունն ու հերոսությունը, որոնք իրենց կյանքը զոհաբերել են արտաքին ագրեսիան հետ մղելու համար։
Նա հավելել է, որ նախազգուշացրել էր՝ եթե ահաբեկիչները չդադարեցնեն քրիստոնյաների սպանությունները, ապա թանկ կվճարեն դրա համար։
Ոստիկանությունը միջամտելու կարիք չի ունեցել, ոչ ոք չի տուժել, և Սուրբ Ծննդյան պատարագը շարունակվել է այնպես, ասես ոչինչ չի պատահել։
Բացի այդ, ևս ութ մարդ, որոնք ճիշտ են գուշակել վեց թվից հինգը, ստացել են մրցանակներ 1-ական միլիոն դոլարի չափով։
Ամերիկյան «The Wall Street Journal» պարբերականում լույս տեսած հոդվածում իսրայելցի լրագրող և քաղաքական վերլուծաբան Ամիթ Սեգալը պնդել է, որ ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-35 կործանիչների վաճառքը կարող է «նոր պատերազմի պատճառ դառնալ»։
2022 թվականին Եգիպտոսի հնությունների նախկին նախարար և հայտնի հնագետ Զահի Հավասը հանրագիր նախաձեռնեց՝ պահանջելով, որ Բրիտանական թանգարանը և Լուվրը երկրին վերադարձնեն, համապատասխանաբար, Ռոզետայի քարը և Դենդերայի կենդանակերպը, սակայն առայժմ որևէ արձագանք չի եղել։
Տուժածների և վիրավորների մասին տեղեկություններ չեն եղել, ցունամիի առաջացման վտանգի մասին չի հաղորդվել։
«Ժողովուրդն ինքն իրեն չի կազմակերպվելու, ինքն իրեն փողոց դուրս չի գալու։ 2018-ին էլ ոչ մի դագաղ ինքն իրեն փողոցում չէր հայտնվել։ Այսօր մենք պետք է ընդունենք, որ հականիկոլական ճամբարը չունի աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի աջակցություն, և մենք մեր հույսը մե՛ր վրա պիտի դնենք։ Երբ հույսը մեր վրա դնենք, հավատացնում եմ ձեզ՝ այդ ժամանակ բոլոր կենտրոնները, իրար հերթ չտալով, գալու են և իրենց սատարումը հայտնեն»։
Ջոն Ռոբերտսոնը «Նոթինգեմ Ֆորեսթում» մասնակցել է 350 հանդիպման, խփել է 71 գոլ, կատարել 36 գոլային փոխանցում։ Նրա վերջին ակումբը «Աստոն Վիլան» էր, որտեղ 2006-2010-ին գլխավոր մարզիչի օգնականն էր։
Թրամփն օգոստոսի 11-ին հայտարարել է Ազգային գվարդիայի մարտիկների՝ Վաշինգտոն տեղափոխման մասին՝ հանցավորության դեմ պայքարի համար:
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանը խայտառակություն է համարում եկեղեցու դեմ գործող իշխանությունների արշավը։
Թուրքական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիան աշխարհի մասշտաբով ամենաշատ դիվանագիտական ներկայացուցչություն ունեցող երկրների եռյակում է: Արտերկրում Թուրքիայի ունեցած դիվանագիտական ներկայացուցչությունների թիվը 2025-ի դրությամբ կազմել է 264:
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը հայ-չինական տնտեսական հարաբերությունների զարգացման հանձնաժողովի նախագահ, «Գոտի և ճանապարհ» արտահանման կենտրոնի տնօրեն Ռուզաննա Մալխասյանն է։