Վերջիվերջո պետք է հասկանալ, որ ամերիկյան քաղաքականությունը Թրամփի ուղով Ադրբեջանի՝ Նախիջևանին կապելու մասին չէ, ոչ էլ Ադրբեջանին միջանցք տալու մասին է… Սուրեն Սարգսյան

Սուրեն Սարգսյանը գրում է. «Վերջիվերջո պետք է հասկանալ, որ ամերիկյան քաղաքականությունը Թրամփի ուղով Ադրբեջանի՝ Նախիջևանին կապելու մասին չէ, ոչ էլ Ադրբեջանին միջանցք տալու մասին է և ոչ էլ ընդհանրապես մեր կամ Ադրբեջանի մասին է, որքան էլ ՀՀ իշխանությունները փորձեն PR-վել այս թեմաների վրա։ Դա Կենտրոնական Ասիայի ռեսուրսները դեպի Եվրոպա արտահանելու և ՌԴ-ին ու Չինաստանին շրջանցելու մասին է։

Հիշու՞մ եք Օ’Բրայանի հայտարարությունը Սենատում․ «Կենտրոնական Ասիայի երկրներն անհավանական հարուստ են, և այժմ համաշխարհային շուկաներ դուրս գալու նրանց միակ տարբերակները Ռուսաստանի կամ Չինաստանի միջոցով են։ Եթե մենք կարողանանք բացել մի երթուղի, որը կանցնի Հայաստանով և Ադրբեջանով, ապա նրանք շատ ավելի քիչ կախվածություն կունենան Ռուսաստանից ու Չինաստանից և ավելի մեծ մուտք կունենան համաշխարհային շուկաներ»։

Դե հիմա կապեք այս հայտարարությունը Թրամփի այսօրվա ռեգիոնալ քաղաքականության հետ, նայեք Ղազախստանի վերջին ակտիվությանը Հայաստանի հետ հարաբերություններում, տեսեք երկաթուղային, ճանապարհային, նավթային և գազային խողովակաշարերի, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների ենթակառուցվածքների վերաբերյալ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները, և ամբողջական պատկերը իսկույն կհավաքվի»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031