Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան 20 պաշտպանական ընկերությունների նկատմամբ
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան 20 պաշտպանական ընկերությունների նկատմամբ՝ կապված Թայվանին զենք վաճառելու հետ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով նախարարության պաշտոնական հայտարարությանը։
Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ սահմանափակումները ուժի մեջ են մտնում դեկտեմբերի 26-ից և վերաբերում են ինչպես ընկերություններին, այնպես էլ դրանց 10 ղեկավարներին։
Չինաստանի նախարարության կողմից պատժամիջոցների ենթարկված ընկերությունների թվում են Northrop Grumman Systems Corporation, L3Harris Maritime Services, Boeing in St. Louis, Gibbs & Cox, Advanced Acoustic Concepts, VSE Corporation, Sierra Technical Services, Red Cat Holdings, Teal Drones, ReconCraft, High Point Aerotechnologies, Epirus, Dedrone Holdings, Area-I, Blue Force Technologies, Dive Technologies, Vantor, Intelligent Epitaxy Technology, Rhombus Power Inc. և Lazarus Enterprises ընկերությունները:
