Բայրամովը հայտարարել է, որ Բաքվում «Ռուսական տան» լուծարման գործընթացն ավարտված է

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը անդրադարձել է Բաքվում «Ռուսական տան» գործունեությունը վերսկսելու հնարավորության մասին հարցին։

Այդ մասին հայտնում է ադրբեջանական Minval-ը։

Բայրամովն ասել է, որ «Ռուսական տուն»-ն Ադրբեջանում գործել է առանց որևէ գրանցման, այդ պատճառով որոշակի ժամանակահատվածներում հաստատությանը նախազգուշացումներ են տրվել։

«Այնուամենայնիվ, տեղի են ունեցել նաև այլ խախտումներ։ Հետևաբար, որոշում է կայացվել փակել «Ռուսական տուն»-ը, և այն իրականացվել է։ Որպեսզի նման և այլ հաստատություններ գործեն երկրում, դրանց գործունեությունը պետք է համապատասխանի ազգային օրենսդրությանը։ Նման կառույցների միակողմանի գործունեությունը որևէ ձևով ընդունելի չէ: «Ռուսական տան» վերաբերյալ վերջին շփումները տեղի են ունեցել մի քանի շաբաթ առաջ: Մի քանի լուծարման ընթացակարգեր դեռ ընթացքի մեջ էին: Ռուսական կողմը այս հարցի համար նշանակել է լուծարողների։ Իմ տեղեկություններով՝ չկան չլուծված կամ կիսատ հարցեր, և լուծարման գործընթացն ավարտված է», – նշել է Բայրամովը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031