Ամերիկացի զինվորականների կողմից առևանգված Մադուրոն կկանգնի ԱՄՆ դատարանի առջև. սենատոր
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, որին առևանգել են ամերիկյան զինված ուժերի «Դելտա ֆորս» էլիտար հատուկ ստորաբաժանման մարտիկները, քրեական մեղադրանքներով կկանգնի ամերիկյան դատարանի առջև: Այս մասին հայտնել է սենատոր Մայք Լին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ զրույցից հետո:
«Հիմա, երբ Մադուրոն գտնվում է կալանքի տակ, նա (Ռուբիոն – խմբ.) Վենեսուելայում հետագա գործողություններ չի ակնկալում», – գրել է Լին «Х» սոցցանցում:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր Վենեսուելայի ուղղությամբ «հաջողված զանգվածային հարվածի» մասին: Նա նաև հայտարարել էր, որ նախագահ Մադուրոն և նրա կինը առևանգվել ու դուրս են բերվել
Վենեսուելայից: Ամերիկացի առաջնորդը խոստացել է այսօր (Երևանի ժամանակով 20:00-ին) ասուլիս տալ և ներկայացնել իրադարձությունների մանրամասները:
Համացանցում է հայտնվել ամերիկացիների կողմից գերեվարված Մադուրոյի լուսանկարը։ Թե որքանով է այն հավաստի, ներկա պահին դժվար է ասել։
