Ռուսաստանի ԱԳՆ-ն շուտով հայտարարություն կհրապարակի Վենեսուելայի դեմ ԱՄՆ ագրեuիայի վերաբերյալ․ Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը շուտով հայտարարություն կհրապարակի Վենեսուելայի դեմ ԱՄՆ ագրեսիայի վերաբերյալ, ՏԱՍՍ-ին ասել է ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նշենք, որ Մադուրոն հրամանագիր է ստորագրել, որով արտակարգ դրություն է հայտարարվում Վենեսուելայի վրա հարձակման կապակցությամբ։

«Վենեսուելան մերժում է Միացյալ Նահանգների կողմից «ռազմական ագրեսիան»։

ԱՄՆ հարձակման նպատակը Վենեսուելայի նավթի և հանքային պաշարների զավթումն է։

Մենք կդիմադրենք իմպերիալիստական ​​ագրեսիային՝ ակտիվացնելով բոլոր պաշտպանական ծրագրերը»,-նշված է կառավարության հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս