Բաժիններ՝

Դեմոկրատները եվրոպական երկրների դեմ մաքսատուրքեր սահմանելու Թրամփի որոշումն արգելափակելու նախագիծ կներկայացնեն

ԱՄՆ-ի Դեմոկրտական կուսակցությունը օրինագիծ կներկայացնի՝ արգելափակելու եվրոպական երկրների դեմ մաքսատուրքեր սահմանելու Թրամփի որոշումը Գրենլանդիայի հարցում նրանց դիրքորոշման համար։

Այդ մասին ԱՄՆ Սենատում հայտարարել է Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Չաք Շումերը։

«Դեմոկրատները նախագիծ կներկայացնեն՝ միտված այդ մաքսատուրքերի արգելափակմանը, քանի դեռ դրանք ավելի շատ վնաս չեն հասցրել ամերիկյան տնտեսությանը և Եվրոպայում մեր դաշնակիցներին»,- ասել է նա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Դանիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Նիդեռլանդներից և Ֆինլանդիայից ներմուծվող ապրանքների համար 10 տոկոս մաքսատուրք է սահմանվելու, իսկ հունիսի 1-ից այն կհասնի 25 տոկոսի։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ մաքսատուրքերը կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ Գրենլանդիայի հարցով գործարքը չի կայանա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031