Բաժիններ՝

Սիրիայում կայուն խաղաղության հասնելու համար հիմք կա և այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը պարզ են. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվից վերադառնալիս ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։

Այս մասին փոխանցում է ermenihaber.am-ը:

Անդրադառնալով թուրք-սիրիական հարաբերությունների հարցին՝ Էրդողանը նշել է․ «Ես դեռ հույս ունեմ՝ Ասադի հետ կապված։ Հույս ունեմ, որ երբ հանդիպենք Սիրիա-Թուրքիա հարաբերությունները հունի մեջ կգցենք։ Քանի որ մենք պետք է ոչնչացնենք ահաբեկչական կառույցները Թուրքիայի ու Սիրիայի միջև»։

Ըստ Էրդողանի՝ Սիրիայում կայուն խաղաղության հասնելու համար հիմք կա և այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը պարզ են։

«Մենք կարգավորման հարցում սիրիական կողմին ձեռք ենք մեկնել։ Կարծում ենք, որ այս կարգավորումը սիրիական հողերում հանգստության ու խաղաղության դուռ կբացի։ Մենք չենք, որ սպառնում ենք Սիրիայի տարածքային ամբողջականությանը»,- հավելել է Թուրքիայի նախագահը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս