Գուրգեն Արսենյանը մասնակցել է ՀԱՊԿ-ի շրջանակում Լավրովի կազմակերպած հանդիպմանը

Նոյեմբերի 13-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների դեսպանների և մշտական և լիազոր ներկայացուցիչների հետ։ Միջոցառմանը մասնակցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը:

Այս մասին ասվում է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Դեսպանների շարքում է եղել նաև ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը:

«Քննարկվել են կազմակերպության շրջանակներում բազմապլանային փոխգործակցության զարգացման առանցքային հարցեր՝ շեշտը դնելով հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի և նոյեմբերի 28-ին Աստանայում ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի նախապատրաստման վրա։ Տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակում միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական խնդիրների շուրջ», – ասված է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930