Բաժիններ՝

ՌԴ-ն բաց է Թրամփի վարչակազմի հետ շփումների համար. գնդակը նրանց դաշտում է. Լավրով

Մոսկվան պատրաստ է Վաշինգտոնի հետ շփումների՝ հանրապետական Դոնալդ Թրամփի նախագահության օրոք, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Պետդումայի պատգամավոր և լրագրող Մարինա Քիմին «Նոր աշխարհ» նախագծի համար տված հարցազրույցում։

«Պուտինը «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի հանդիպման ժամանակ ասել է, որ միշտ պատրաստ է շփվել: Մենք չէինք, որ ընդհատեցինք շփումը, գնդակն մյուս (ամերիկյան) կողմում է», – ասել է նա:

Նոյեմբերի 11-ին ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով The Washington Post-ի հրապարակումը, ասել է, որ Պուտինը դեռ հեռախոսազրույց չի ունեցել Թրամփի հետ։ Նոյեմբերի 7-ին ՌԴ նախագահը, ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի կազմում, շնորհավորել է Թրամփին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, ինչպես նաև հայտարարել է, որ դեմ չէ ԱՄՆ ընտրված նախագահի հետ շփումներին։ Մինչ այս նախագահի մամուլի քարտուղարը չէր բացառել, որ Պուտինը կարող է զրույց ունենալ Թրամփի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930