Բաժիններ՝

Բրազիլիայի Գերագույն դատարանի շենքի մոտ պայթյուններ իրականացնող կասկածյալը զոհվել է

Բրազիլիայի մայրաքաղաքում Գերագույն դատարանի շենքի մոտ երկու պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է շենքի վրա հարձակման փորձ կատարող տղամարդը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Տղամարդն, ամենայն հավանականությամբ, զոհվել է իր սեփական պայթուցիկների պատճառով։ Նրան մահացած վիճակում գտել են անմիջապես այն բանից հետո, երբ շենքի մոտ երկու պայթյուն է լսվել։ Միջադեպի հետևանքով այլ տուժածներ չկան։

Տվյալ հատվածը շրջափակվել է։ Տղամարդու մարմինը խուզարկելու համար օգտագործել են ռումբեր ոչնչացնող ռոբոտ։ Ըստ ոստիկանության՝ տղամարդու մարմնի մոտ հայտնաբերվել են այլ պայթուցիկներ։ Հայտնաբերվել է նաև թայմեր, որը, հնարավոր է, կապված է այլ սարքերի հետ։ Մայրաքաղաք Բրազիլիայի ղեկավարի տեղակալ Սելինա Լեաոն լրագրողներին հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տղամարդը մոտեցել է դատարանի մուտքին, և նրան թույլ չեն տվել ներս մտնել։ Պաշտոնյան խորհուրդ է տվել, որ նոյեմբերի 14-ին խորհրդարանը փակ մնա, մինչ հետաքննությունը շարունակվում է։ 

Անվտանգության նկատառումներով՝ պայթյուններից հետո Գերագույն դատարանում գտնվող բոլոր մարդիկ տարհանվել են։ Դատարանը գտնվում է «Երեք իշխանությունների հրապարակ» կոչվող հրապարակում. այնտեղ են գտնվում իշխանության գործադիր, օրենսդիր և դատական մարմինները։  

Ըստ տեղի լրատվամիջոցների՝ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան պայթյուններից կարճ ժամանակ առաջ հեռացել էր տարածքից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930