Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվան անվանել է մոլորակի լավագույն քաղաքը։
Վրաստանի Պետական անվտանգության ծառայության հաղորդմամբ՝ իրականացված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալվել է Ուկրաինայի երկու քաղաքացի։
Շաբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել ՆԱՏՕ-ի անդամ երկրներին՝ կոչ անելով հրաժարվել ռուսական նավթից և լուրջ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ՝ Ուկրաինայում պատերազմն ավարտելու համար։
Մոսկվան հայտարարում է, որ ռուսական ուժերը նոր գյուղ են գրավել Ուկրաինայի կենտրոնական Դնեպրոպետրովսկի մարզում՝ Դոնեցկի մարզի սահմանի մոտ գտնվող Նովոմիկոլաևկա գյուղը:
Իսրայելական բանակը (ՑԱԽԱԼ) շաբաթ օրը հայտարարել է, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ավելի քան 250 000 մարդ լքել է Գազա քաղաքը և տեղափոխվել երկրի այլ շրջաններ, մինչդեռ իսրայելական զինուժն ուժեղացրել է հարձակումը Գազայի խոշորագույն քաղաքային կենտրոնի վրա:
Արգենտինայի իշխանությունները զգալիորեն վերանայել են իրենց միգրացիոն քաղաքականությունը, ՌԲԿ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում հանրապետության դեսպան Էնրիկե Իգնասիո Ֆերեր Վիեյրան։
Բելառուսական ընդդիմության առաջնորդներից 69-ամյա Նիկոլայ Ստատկևիչի գտնվելու վայրը հինգշաբթի օրվանից ի վեր անհայտ է։
Անցած գիշեր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատեց այսպես կոչված Նյու Յորքի հռչակագրի աջակցման բանաձևը, որը Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի նախաձեռնությամբ մշակված հայտարարություն է: Այն ներկայացնում է Մերձավոր Արևելքում խաղաղ կարգավորման սկզբունքները՝ հիմնված անկախ պաղեստինյան պետության ստեղծման վրա։
«Ազիմուտ» ավիաընկերությունը սեպտեմբերին «Կրասնոդար» հիմնական օդանավակայանից կվերսկսի թռիչքները դեպի Երևան, Ստամբուլ և Անթալիա:
Մյանմայի ազգային փոքրամասնությունների զինված խմբավորումը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռաքհայն նահանգի արևմտյան մասում խունտայի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 19 դպրոցական, հաղորդում է AFP-ն։
Իսրայելի օդուժը օդային նոր հարձակումներ է իրականացրել Գազա քաղաքում, հաղորդվում է առնվազն 32 զոհի մասին:
ԱՄՆ-ն, արձագանքելով ռուսական անօդաչու թռչող սարքերի՝ Լեհաստանի օդային տարածք ներթափանցման փաստին, նախազգուշացրել է Մոսկվային դաշինքի անդամ երկրների տարածքային ամբողջականությունը խախտելու անթույլատրելիության մասին։
Ուկրաինացիները չեն ցանկանում Վլադիմիր Զելենսկուն տեսնել որպես Ուկրաինայի նախագահ, պետության «ապագա» ղեկավարը կարող է լինել Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար, իսկ այժմ՝ Մեծ Բրիտանիայում դեսպան Վալերի Զալուժնին։
Ուկրաինայում շարունակվող պատերազմի հետևանքով Ճապոնիան ընդլայնել է Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցները։ Տոկիոյի կառավարությունը արտահանման արգելք է սահմանել 9 կազմակերպության նկատմամբ, որոնց շարքում կան նաև 2 ընկերություն Թուրքիայից։
Թրամփին և Կատարի վարչապետ շեյխ Մուհամմադ բեն Աբդուլռահման ալ Թանին միացել է Թրամփի գլխավոր խորհրդական, ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը քննարկում է օդային հարձակումների ժամանակ բջջային ինտերնետին մուտք գործելու լրիվ կամ մասնակի սահմանափակումների հնարավորությունը։
Հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտին նկատել են Բաշկիրիայի Աբզակովո լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած կորպորատիվ երեկույթի ժամանակ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը պատրաստվում է հետաքննություն սկսել ամերիկացի միլիարդատեր և ֆինանսիստ Ջորջ Սորոսի, ինչպես նաև նրա կազմակերպությունների ցանցի գործունեության վերաբերյալ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունում է Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱՏԷՄԻԳ) միջև վերջերս ձեռքբերված համաձայնագիրը։
Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հայտարարել է Թել Ավիվի մի քանի ռազմավարական օբյեկտների վրա հիպերձայնային բալիստիկ՝ բաժանվող մարտական բլոկներով հարձակման մասին:
Տասնյակ իսրայելցի դերասաններ Իրանից ֆիշինգային հարձակման զոհ են դարձել, որի ընթացքում նրանք իրենց տեսանյութերը, անձնագրերի և նույնականացման քարտերի պատճենները ուղարկել են «ռեժիսորին»։
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում պատմել է, որ աջակցել է իր ավագ դստեր՝ Այշաթ Կադիրովայի՝ քաղաքականությունից հեռանալու որոշմանը, որը նա այդքան էլ կանացի գործ չի համարում։
Ալբանիայում արհեստական բանականության վրա հիմնված մոդել կօգտագործվի որպես «Արհեստական բանականության նախարար»՝ «Դիելա» անունով (դիելա ալբաներենից թարգմանաբար նշանակում է «արև», կանացի անուն)։
Ուկրաինայի բնակչությունը հոգնել է մարտերից, ուկրաինացիները ցանկանում են երկրի նոր նախագահ, ինչը Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկուն դարձնում է խոցելի։
ԱՄՆ-ի Առևտրի նախարարությունը հայտնել է, որ պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի, Թուրքիայի, Հնդկաստանի, Իրանի, Պակիստանի, Չինաստանի, Բելառուսի, Սինգապուրի, Թայվանի և ԱՄԷ-ի ընկերությունների դեմ, որոնք ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 16-ին։
Նախկին գլխավոր դատավոր Սուշիլա Կարկին նշանակվել է Նեպալի ժամանակավոր վարչապետ:
Եվրամիությունն ուշադիր հետևում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, այնուամենայնիվ, հետաքննությունը Հայաստանի իշխանությունների, իսկ նման գործերը քննելը ներքին դատական համակարգի պարտականությունն է։
Ռումինիան, Լեհաստանը և Հունգարիան կարող են կիսել Ուկրաինան միմյանց միջև։
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը ժամանել է Օդեսա։ Այս մասին հաղորդվել է «Страна.ua» տելեգրամյան ալիքում։
Ուկրաինային աջակցելու ուժերը Եվրոպան սպառել է։ Այս մասին aif.ru-ին ասել է Պետդումայի պատգամավոր Անդրեյ Կոլեսնիկը։