Ամերիկացի առաջին Հռոմի պապը՝ Թրամփի սուր քննադատ․ Reuters

Անցյալ մայիսին Հռոմի պապ Լևոն XIV-ը դարձավ կաթոլիկ աշխարհի առաջին ամերիկացի առաջնորդը։ Իր պաշտոնավարման առաջին 10 ամիսների ընթացքում նա հիմնականում խուսափում էր իր հայրենիքի մասին մեկնաբանություններ անելուց և երբեք հրապարակավ չէր հիշատակում նախագահ Դոնալդ Թրամփին։

Այդ ժամանակները, սակայն, ավարտվել են․ գրում է Reuters գործակալությունը։

Վերջին շաբաթներին Հռոմի պապը հանդես է եկել որպես Մերձավոր Արևելքում պատերազմի սուր քննադատ։ Երեքշաբթի նա առաջին անգամ հրապարակավ հիշատակեց Թրամփի անունը՝ նրան կոչ անելով դադարեցնել ընդլայնվող հակամարտությունը։

«Կարծում եմ՝ նա չի ցանկանում, որ Վատիկանը մեղադրվի թրամփիզմի նկատմամբ մեղմ վերաբերմունքի համար՝ իր ամերիկացի լինելու պատճառով», – ասել է իտալացի գիտնական Մասիմո Ֆաջոլին։

Նշվում է, որ Լևոն XIV-ը, որը հայտնի է բառերի ընտրության մեջ իր զգուշավոր մոտեցմամբ, կոչ է արել Թրամփին գտնել պատերազմից «դուրս գալու ուղի»։

Թրամփին դիմելուց երկու օր առաջ Հռոմի պապը հայտարարել էր, որ Աստված մերժում է պատերազմներ սկսող և «արյունոտ ձեռքեր ունեցող» առաջնորդների աղոթքները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930