Մակրոնը երկօրյա պետական այցով ժամանել է Հարավային Կորեա
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կնոջ՝ Բրիժիտ Մակրոնի ուղեկցությամբ երկօրյա պետական այցով ժամանել է Հարավային Կորեա, որտեղ նախատեսվում է հանդիպում նախագահ Լի Չժե Մյոնի հետ, մասնակցություն տնտեսական ֆորումի և ընթրիք K-pop աստղերի և հարավկորացի ֆիլմարտադրողների հետ:
Yonhap գործակալությունը հաղորդում է, որ Սեուլ ժամանելուն պես Մակրոնն այցելել է Կորեայի պատերազմի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով 1950-1953 թթ. Կորեական պատերազմում զոհված ֆրանսիացի զինվորներին:
Սա Մակրոնի առաջին այցն է Կորեայի Հանրապետություն 2017 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր:
Սեուլ ժամանելուց առաջ Մակրոնը կնոջ հետ հանդիպել է Ճապոնիայի կայսեր և կայսրուհու հետ՝ եզրափակելով եռօրյա այցը Տոկիո:
Ապրիլի 1-ին Մակրոնը բանակցություններ էր վարել Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի հետ: Կողմերը մի շարք համաձայնագրեր են ստորագրել: Մակրոնին Տոկիո այցի ընթացքում ուղեկցում էին պաշտպանության և արտաքին գործերի նախարարները, որոնք հանդիպում են անցկացրել իրենց ճապոնացի պաշտոնակիցների հետ:



