Իրանը հայտարարել է Բահրեյնում Amazon-ի հաշվիչ կենտրոնի վրա հարձակման մասին
Իրանը հայտարարել է Բահրեյնում Amazon-ի հաշվիչ կենտրոնի վրա հարձակման մասին։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությանը:
Այս հարձակումը նրանք անվանել են «Ճշմարիտ խոստում 4» գործողության շրջանակներում 90-րդ ալիքի երրորդ փուլ:
Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱԹՍ-ները հարվածել են Հորդանանի Ալ-Ազրակ բազային, որտեղ գտնվում էին ԱՄՆ կործանիչները:
Անցած գիշերն Իրանը գնդակոծել է Բահրեյնի Համալա քաղաքում գտնվող Batelco խոշորագույն հեռահաղորդակցության ընկերության կենտրոնակայանը:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:
Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:



