Լիբանանում իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1300-ը
Լիբանանի դեմ Իսրայելի՝ մարտի 2-ից սկսած հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 1318-ի, իսկ վիրավորներինը՝ 3935-ի։ Ինչպես հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA), տվյալները հայտնել է առողջապահության նախարարությունը:
Հրապարակման համաձայն՝ զոհված երեխաների թիվը գերազանցել է 120-ը։
Նախարարությունը նաև նշել է, որ միայն վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 50, վիրավորվել՝ 185 մարդ։
Իսրայելական ուժերը շարունակում են ռմբակոծել Լիբանանի հարավային շրջանները՝ զգալի նյութական ու մարդկային վնասներ պատճառելով։
Լիբանանում գործող արմատական «Հեզբոլլահ» շարժումն էլ հայտարարել է, որ թիրախավորել է իսրայելական ուժերի դիրքերն ու տրանսպորտային միջոցները Լիբանանի սահմանային գոտիներում։
Լիբանանը մարտի 2-ից ներքաշվել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ այն բանից հետո, երբ հաջակցություն Իրանի՝ «Հեզբոլլահ» շարժումը հրթիռներ արձակեց Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը ցամաքային և օդային ինտենսիվ հարձակումներ է իրականացնում Լիբանանում։



