Իրանը հայտնել է Մերձավոր Արևելքում ամերիկյան պողպատաձուլական և ալյումինի գործարանների վրա գրոհի մասին
Իրանն իրականացրել է պատասխան գործողության 90-րդ փուլն իսրայելական և ամերիկյան թիրախների դեմ։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությունը։
«Իրականացվել է «Ճշմարիտ խոստում-4» գործողության 90-րդ ալիքը, գրոհների են ենթարկվել տարածաշրջանում ԱՄՆ պողպատաձուլական և ալյումինի գործարանները», – մեջբերում է հայտարարության տեքստը Tasnim լրատվական գործակալությունը:



