Բաժիններ՝

Օսական, Եկատերինբուրգը և Բաքուն դարձել են ԷՔՍՊՕ-2025-ի անցկացման մրցույթի ֆինալիստներ

Օսակա (Ճապոնիա), Եկատերինբուրգ (Ռուսաստան) եւ Բաքու (Ադրբեջան) քաղաքներն անցնում են World Expo 2025-ի (ԷՔՍՊՕ-2025-ի) անցկացման թեկնածուի ընտրության եզրափակիչ փուլ, որը կավարտվի 2018 թվականի նոյեմբերին ընդունող երկրի ընտրությամբ: Այս մասին լրագրողներին հայտնել է Ցուցահանդեսների միջազգային բյուրոն (ՑՄԲ)՝ Փարիզում կայացած 163-րդ Գլխավոր ասամբլեայի ընթացքում:

«Գլխավոր ասամբլեայի մասնակիցները հավանություն տվեցին ՑՄԲ-ի Գործադիր կոմիտեի հանձնարարականներին ԷՔՍՊՕ-ի բոլոր երեք նախագծերի վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանը, Ճապոնիան եւ Ադրբեջանն ԷՔՍՊՕ-2025-ի իրենց նախագծերը Գլխավոր ասամբլեայի պատվիրակներին կներկայացնեն հունիսի 13-ին: Երեք երկրները կշարունակեն առաջ տանել իրենց նախագծերն ընդհուպ մինչեւ 2018 թվականի նոյեմբերին ՑՄԲ-ի 164-րդ Գլխավոր ասամբլեան, որտեղ տեղի կունենա եզրափակիչ քվեարկությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս