
Թրամփը Twitter-ում է զետեղել «ճակատագրի ընտրության» տեսահոլովակը, որը ցուցադրել էր Կիմ Չեն Ընին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 12-ին Twitter-ի իր էջում զետեղել է հղում այն տեսահոլովակին, որը նա ցուցադրել էր ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընին Սինգապուրում կայացած գագաթնաժողովում։
«Ահա «Մի հնարավորության պատմություն» տեսահոլովակը, որը Սինգապուրի գագաթնաժողովում ես ցուցադրեցի Կիմ Չեն Ընին»,- գրել է Թրամփը:
Չորս րոպեից փոքր-ինչ ավելի տեւողությամբ տեսահոլովակում գունեղ ցուցադրվում են արդի քաղաքակրթության նվաճումները, իսկ սեւ-սպիտակ գուներանգներով՝ նկարահանումներ Հյուսիսային Կորեայից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
https://www.facebook.com/WhiteHouse/videos/1710505219037204/