Բաժիններ՝

Ճապոնիայում հավանություն են տվել ցունամիից վնասված «Օնագավա» ԱԷԿ-ի վերագործարկման պլանին

Ճապոնիայի Ատոմային էներգետիկայի վերահսկողության կոմիտեն հավանություն է տվել «Օնագավա» ատոմակայանի երկրորդ ռեակտորի վերագործարկման պլանին, ատոմակայան, որը պատկանում է Tohoku Electric Power էներգաընկերությանը եւ գտնվում է երկրի հյուսիս – արեւելքի Միյագիի պրեֆեկտուրայում: Այդ մասին ասված է կարգավորիչի՝ նոյեմբերի 27-ին տարածված հաղորդագրության մեջ։

Դրանում նշված է, որ ռեակտորը համապատասխանում է անվտանգության բարձրացված պահանջներին, որոնք Ճապոնիայում ատոմակայանների նկատմամբ սահմանվեցին «Ֆուկուսիմա-1»-ի վթարից հետո: Դա առաջին քայլն է էներգաբլոկի վերագործարկման ճանապարհին: Նաեւ Tohoku Electric Power-ից պահանջվում է հավաստագիր ստանալ տարերային աղետների դեպքում անվտանգության միջոցների համապատասխանության վերաբերյալ եւ տեղական վարչակազմի հավանությունը:

Էներգաընկերությունը կայանի պարագծի ամրապնդման շջանակում կառուցել է 29 մետր բարձրությամբ պարիսպ Խաղաղ օվկիանոսի ափի կողմից: Ըստ հաշվարկների՝ կառուցվածքը կարող է ատոմակայանը պաշտպանել 23-մետրանոց ցունամիից: 2011 թվականին «Օնագավայի» երկրորդ ռեակտորը տուժեց երկրաշարժից եւ ցունամիից, սակայն դրա հովացման համակարգը չէր վնասվել, ուստի այնտեղ վթարից հաջողվել էր խուսափել: «Օնագավա» կայանը բաղկացած է երեք ռեակտորից: Դրանցից երկրորդը՝ 825 մեգավատ հզորությամբ շահագործման է հանձնվել 2005 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս