Բաժիններ՝

ԱՄՆ-ում 60 հազար մարդ են տարահանում նավթագործարանում երկրորդ պայթյունի պատճառով

Երկրորդ հուժկու պայթյունն է որոտացել Տեխասում այրվող TPC Group նավթաքիմիական գործարանում, իշխանությունները շրջակա բնակավայրերի պարտադիր տարահանում են հայտարարել, ինչի մասին նոյեմբերի 28-ին հաղորդել է 12 News հեռուստաալիքը։Տեղի հրշեջ պահպանության Twitter-ում զետեղված են Ջեֆերսոնի օկրուգի գործարանում երկրորդ պայթյունի լուսանակարներն ու տեսագրությունը: Առաջին պայթյունից հետո շուրջ մեկ կիլոմետր շառավղով տարածքում բնակվող մարդկանց հորդորել են տարահանվել, բայց այժմ խոսքը վերաբերում  շուրջ վեց կիլոմետր շառավղով ամբողջ բնակչության հարկադրական տարահանմանը: KFDM News հեռուստաալիքի տվյալներով՝ տարահանումը տարածվում է հինգ քաղաքների վրա, դրանց ընդհանոուր բնակչությունը շուրջ 60 հազար է: Առաջին պայթյունը տեղի է ունեցել լույս նոյեմբերի 27-ի գիշերը (Երեւանի ժամանակով առավոտյան): Ընկերությունը հայտարարել է, որ միջադեպը կապված է նավթաքիմիական կայանքի աշխատանքի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս