Բաժիններ՝

Թրամփը որոշեց պաշտպանել մարդու իրավունքները Հոնկոնգում: Պեկինը դժգոհ է

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է օրենքներ, որոնք պատժամիջոցների հնարավոր սահմանում են նախատեսում Հոնկոնգում մարդու իրավունքների խախտման կապակցությամբ: Պեկինն օրենքները որակել ԱՄՆ-ի «հեգեմոնիստական գործելակերպի» դրսեւորում, տեղեկացնում է BBC-ին:

Մեկնաբանների մեծամասնությունը օրենքները դիտարկում է որպես աջակցություն Հոնկոնգի դեմոկրատական շարժումներին: Նրանց կողմնակիցների ու ոստիկանության միջեւ բախումները Հոնկոնգի փողոցներում շարունակվում են արդեն մի քանի ամիս:

Ինչպես բացատրում է New York Times-ը, Թրամփի կողմից ստորագրված օրենքներից մեկը նախատեսում է անհատական պատժամիջոցների սահմանում Չինաստանի եւ նրա հատուկ վարչական շրջանի պաշտոնյաների նկատմամբ մարդու իրավունքների խախտման կապակցությամբ:

Բացի այդ, Պետդեպարտամենտն ամեն տարի հաստատելու է Հոնկոնգի՝ որպես ԱՄՆ-ի առեւտրական գործընկերոջ հատուկ կարգավիճակը: Ներկայում ինքնավար շրջանն օգտվում է արտոնություններից:

Թրամփի կողմից ստորագրված եւս մեկ օրենք արգելում է որոշակի կատեգորիայի ոստիկանական հանդերձանքի մատակարարումը Հոնկոնգին:
Պեկինում եւ Հոնկոնգում իշխանություններն օրինագծերը քննադատում էին դեռ դրանց քննարկման փուլում: Լույս նոյեմբերի 28-ի գիշերը ՉԺՀ-ի ԱԳ նախարարությունում հայտարարել են, որ Պեկինը «հեգեմոնիստական» էհամարում ԱՄՆ-ի գործելակերպը եւ սպառնացել է «լուրջ հակամիջոցներով»:

Հոնկոնգի վարչակազմը ԱՄՆ-ի գորողությունները որակել է միջամտություն ներքին գործերին եւ նշել է, որ օրենքների ընդունումը կարող է վնաս հասցնել երկկողմ հարաբերություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս