Բաժիններ՝

Հոնկոնգում առաջին անգամ չեղարկել են շքերթը լուսնային օրացույցով Ամանորի առթիվ

Լուսնային օրացույցով Ամանորի առթիվ անցկացվող ավանդական փողոցային շքերթը, որը Հոնկոնգում պլանավորված էր հունվարի 25-ին, չեղարկվել է անվտանգության նկատառումներով: Այդ մասին լրագրողներին հայտնել է տեղի կառավարության Զբոսաշրջության դեպարտամենտի գործադիր տնօրեն Դեյն Չենը։

Նրա խոսքով՝ այդչափ զանգվածային միջոցառման անցկացումը քաղաքի փողոցներում, որտեղ մի քանի ամիս է` շարունակվում են բողոքի ակցիաներն արմատական ցուցարարների մասնակցությամբ, «խիստ ռիսկային է»: Միեւնույն ժամանակ Չենը հայտնել է, որ փողոցային շքերթի փոխարեն լուսնային Ամանորի տոնակատարության համար որոշվել է անցկացնել այլ գունեղ միջոցառում՝ դիմակահանդեսի տարրերով, զվարճալիքներով, տեղի եւ օտարերկրացի արտիստների ելույթներով:

Ներկայում կազմակերպիչները հարթակ են փնտրում այդ շոուի համար: Սա Հոնկոնգում փողոցային շքերթի չեղարկման առաջին դեպքն է 1996 թվականից դրա անցկացման սկզբից ի վեր: Ամեն տարի այդ վիթխարի միջոցառումը դիտում էին հարյուր հազարավոր հանդիսականներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս