![](/banners/BeFunky-design.jpg)
Թրամփի վարչակազմը մտադիր է կրճատել վճարումները ՆԱՏՕ-ի բյուջե
![](https://168.am/wp-content/uploads/2019/09/tramp-2.jpg)
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է կրճատել Հյուսիսատլանտյան դաշինքի բյուջե վճարումների ծավալը: Նոյեմբերի 27-ին այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը։
Պենտագոնում եւ ՆԱՏՕ-ում հեռուստաալիքի աղբյուրների խոսքով՝ մինչեւ վերջին ժամանակներս դաշինքի բյուջեի 22 տոկոսը բաժին էր ընկնում այն միջոցներին, որը տրամադրում էր Վաշինգտոնը:
Թրամփի վարչակազմը մտադիր է այդ ցուցանիշը նվազեցնել մինչեւ 16 տոկոս: Հեռուստաալիքի գնահատումներով՝ Գերմանիան վճարում է բյուջեի 14,8 տոկոսը:
Աղբյուրներից մեկը նշել է, որ ԱՄՆ-ը խնայված միջոցները կուղղորդի Եվրոպայում անվտանգության որլորտի մի շարք ծրագրերի ֆինանսավորմանը: Դրանց թվում են՝ ծրագրերն Ուկրաինայում եւ Վրաստանում: CNN-ի տեղեկություններով՝ դաշինքի մաս կազմող մյուս պետությունները պատրաստ են փոխհատուցել պակասուրդը, որը կառաջանա Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող միջոցների կրճատումից հետո, հաղորդել էՏ ԱՍՍ-ը: