
Բրազիլիայի նախկին նախագահ Լուլա դա Սիլվային դատապարտել են 17 տարվա բանտարկության

Բրազիլիայում դատարանը մերժել է նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի գանգատարկումը կոռուպցիայի եւ փողերի լվացման գործով՝ նրա բանտարկության ժամկետն ավելացնելով մինչեւ 17 տարի եւ մեկ ամիս: Այդ մասին ասված է Twitter-ում չորրորդ օկրուգի Դաշնային տարածաշրջանային դատարանի էջում։
Գործի խնդրո առարկան տունը եւ հողամասն են Սան Պաուլուի նահանգի Ատիբայա բնակավայրում: Իրավապահ մարմինների վարկածով՝ սույն անշարժ գույքի իսկական սեփականատերը Լուլա դա Սիլվան է, թեեւ պաշտոնապես այն գրանցված է նրա շրջապատի մարդկանց անուններով: Հետաքննությունը ենթադրում է, որ Ատիբայայում տունը նախկին նախագահը կարող էր ձեռք բերել ապօրինի ստացված միջոցներով կամ կարող էին քաղաքական գործչին տալ մասնավոր ընկերություններն ինչ-որ արտոնությունների դիմաց:
Լուլա դա Սիլվան դարձել է Բրազիլիայի առաջին նախկին նախագահը, որը բանտարկվել է կոռուպցիայի հետ կապված քրեական գործի պատճառով: Ապրիլին Գերագույն դատարանը քաղաքական գործչի բանտարկության ժամկետը գրեթե 13 տարվանից կրճատել էր մինչեւ 8 տարի եւ 10 ամիս: Պետության նախկին ղեկավարը ժխտում է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: