Բաժիններ՝

ԿԺԴՀ-ն չպարզված տիպի երկու հրթիռ է արձակել երկրի հյուսիս – արևելքից

ԿԺԴՀ-ն նոյեմբերի 28-ի երեկոյան արձակել է չպարզված տիպի երկու հրթիռ: Այդ մասին հայտնել է Հարավային Կորեայի Շտաբների պետերի կոմիտեն (ՇՊԿ)։

Կոմիտեի տվյալներով՝ արձակումները կատարվել են Համգյոն Փուքթո հյուսիսարեւելյան նահանգից 16:59-ին (Երեւանի ժամանակով 11:59-ին) Ճապոնական ծովի ուղղությամբ: Հրթիռների տիպի վերաբերյալ տվյալներ առայժմ չեն բերվում: Դրանց թռիչքի հեռահարությունը, ըստ ճապոնական կողմի տեղեկությունների, կազմել է 380 կիլոմետր:

«Կորեայի Հանրապետության զինվորականները հետեւում են իրադրությանը՝ պահպանելով մարտական պատրաստություն»,- նշված է Շտաբների պետերի կոմտեի հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդել է Kyodo գործակալությունը, վկայակոչելով Ճապոնիայի պաշտպանության նախարարության մի աղբյուր, ԿԺԴՀ-ն կարող էր երկու բալիստիկ հրթիռ արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Գերատեսչության տվյալներով՝ Ճապոնիայի եւ նրա տարածքային ջրերի համար ոչ մի կարգի սպառնալիք չկա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930