Բաժիններ՝

Տոկիոն կրկին նորացրել է կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի օրական աճի ռեկորդը

Տոկիոյում անցած օրը կորոնավիրուսով վարկման հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել 400-ը, ինչը դարձել է ռեկորդ Ճապոնիայի մայրաքաղաքի տարածքում վարակի տարածման ամբողջ ընթացքում: Հուլիսի 31-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է նահանգապետ Յուրիկո Կոիկեն:

Նրա խոսքով՝ անցած օրը Տոկիոյում արձանագրել են վարակման 463 նոր դեպք, առաջին անգամ մայրաքաղաքում օրական աճի ծավալը գերազանցել է 400-ի նշագիծը: Ախտահարման նոր դեպքերի աճի նախորդ առավելակետն արձանագրվել է հուլիսի 30-ին. այդ ժամանակ Ճապոնիայի մարաքաղաքում մեկ օրում հայտնաբերվել էր վարակման 367 նոր դեպք:

Մայրաքաղաքի վարչակազմի ղեկավարը նաեւ հերթական անգամ տեղի բնակիչներին հորդորել է ձեռնպահ մնալ մարդկանց զանգվածային կուտակումների վայրեր այցելելուց, ինչպես նաեւ ըստ հնարավորին տնից դուրս չգալ օրվա երեկոյան ժամերին: «Ձեզ խնդրում ենք նաեւ չթուլացնել զգոնությունը դպրոցներում ամառային արձակուրդն սկսվելու առանչությամբ»,- հավելել է նա:

Ամռան արձակուրդն ամբողջ երկրում կսկվի օգոստոսի 1-ին: Միեւնույն ժամանակ Ճապոնիան կարծում է, որ ստեղծված իրավիճակի պատճառով այս պահին երկրում կրկին արտակարգ դրության ռեժիմ սահմանելու անհրաժեշտություն չկա: «Եթե իրադրությունը գնահատենք համապարփակ, չենք կարծում, թե արտակարգ դրություն սահմանելու եւ երկրում սոցիալ-տնտեսական ակտիվությունը կտրուկ սահմանափակելու անհրաժեշտություն կա»,- հուլիսի 31-ին կայացած մամուլի ասոլիսում հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան:

Նա նաեւ ընդգծել է, որ Ճապոնիայի իշխանություններն այժմ տեղի ուենցողը չեն համարում երկրում կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիք: Վերջին տվյալներով՝ Ճապոնիայի տարածքում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թվը, ներառյալ Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներն ու անձնակազմը, գերազանցել է 35,5 հազարը: Մահացու վախճանների թիվը կազմում է 1 020, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս