Աշխարհում ոսկերչական իրերի պահանջարկը երկրորդ եռամսյակում իջել է մինչև ռեկորդային նվազագույնը
2020 թվականի երկրորդ եռամսյակում ոսկերչական իրերի գլոբալ պանջարկը նվազել է 53 տոկոսով՝ մինչեւ 251 տոննա աննախադեպ ցածր մակարդակ: Դա կապված է COVID-19-ի պատճառով աշխարհում անկայունության եւ ոսկու բարձր գների հետ, հետեւում է Ոսկու համաշխարհային խորհրդի (World Gold Council, WGC) «Ոսկու պահանջարկի դինամնկան» հաշվետվությունից:
Առաջին կիսամյակի արդյունքներով՝ աշխարհում ոսկերչական իրերի պահանջարկը նվազել է գործնականում կիսով չափ՝ մինչեւ 572 տոննա: Աշխարհի շուկաներն այդ շրջանում սահմանափակիչ միջոցներ էին ապրում համավարակի պատճառով, իսկ սպառողներին հետ էին պահում ոսկու բարձր գները եւ եկամուտների նվազումը, նշված է հաշվետվությունում:
Ըստ որում ոսկերչական իերերի պահանջարկի վերականգնման ժամկետներն առայժմ պարզ չեն, եւ դրանք բավականաչափ դժվար է կանխատեսել, ՏԱՍՍ-ին հայտնել է WGC-ի շուկաների հետ փոխգործակցության հարցերով տնօրեն Ջոն Մալիգանը: Այդ հարցը կախված է շատ գործոններից. տնտեսության ամրապնդումից եւ սպառողների վստահությունից, եկամուտների եւ գնողունակության նկատմամբ ավելի մեծ լավատեսությունից, ոսկու տեղական գների կայունությունից եւ ոսկուց արտադրանքի ավելի մեծ մատչելիությունից:
«Երբ այդ գործոններից գոնե որոշներն սկսեն ազդանշան տալ հնարավոր վերականգնման մասին, հավանաբար, կնկատվի չբավարրաված պահանջարկ, որը կաջակցի ոսկերչական իրերի շուկաներին: Բարց կարճաժամկետ հեռանկարում էական վերականգում չի ակնկալվում»,- ընդեծել է Մալիգանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: