Բաժիններ՝

Ուկրաինան շահագրգռված է «նորմանդական քառյակի» նոր հանդիպման հարցում. ԱԳՆ

Ուկրաինան պատրաստվում է նորմանդական ձեւաչափով (Գերմանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Ուկրաինա) նոր գագաթնաժողովի: Հուլիսի 31-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է Ուկրանիայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան:

«Ուկրաինան շահագրգռված է այդ հանդիպման հարցում եւ շատ ակտիվորեն աշխատում է դրա կազմակերպման համար»,- հավաստիացրել է նախարարը:

Նա նաեւ հավելել է, որ Դոնբասում կայուն հրադադարի պահպանումը թույլ կտա անցնել «նորմանդական քառյակի»՝ Փարիզի գագաթնաժողովում ձեռք բերված համաձայնությունների մյուս կետերի կատարմանը, հաղորդել է  ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031