Նեթանյահուն այս մասին ասել է սոցիալական ցանցերում իր տարեկան առողջական գնահատման հրապարակմանը կից հայտարարության մեջ։
Իսհաք Դարը հեռախոսազրույցի վերաբերյալ X-ում գրառման մեջ նշել է, որ կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, հրադադարի և Իսլամաբադի կողմից ԱՄՆ-Իրան փոխգործակցության համատեքստում իրականացվող դիվանագիտական ջանքերի վերաբերյալ։
Ըստ այդ երկրի ընդդիմության, Էրդողանին պաշտպանելու համար մեկ րոպեում ծախսվող գումարով բազմաթիվ քաղաքացիներ փորձում են գոյատևել ամբողջ ամսվա ընթացքում։ Նույնիսկ երկու րոպեում ծախսվող գումարը (մոտ 34.936 լիրա) գերազանցում է սովի շեմը։
Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ հնարավոր է` հեռանա քաղաքականությունից։ Նրա ելույթը Նիկոսիայում ֆրանս-կիպրական դպրոցի աշակերտների հետ հանդիպման ժամանակ հեռարձակվել է Ելիսեյան պալատի` X սոցցանցի էջում։
Մենք բազմիցս բարձրացրել ենք հուշարձանների դեմ պատերազմելու անթույլատրելիության հարցը. Զախարովան՝ Արցախի եկեղեցիները ոչնչացնելու մասին
Մոհամմադ Մարանդին հաճախ է հայտնվում միջազգային լրատվամիջոցներում (BBC, CNN, Al Jazeera և այլն) որպես Իրանի և Մերձավոր Արևելքի քաղաքական մեկնաբան։
Պենտագոնի ծառայողները քննարկում են ՆԱՏՕ-ի դաշնակիցներին պատժելու տարբերակները՝ Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին օգնելու պատրաստակամություն չցուցաբերելու համար։ Առաջարկվող տարբերակների թվում նշվում են Իսպանիայի անդամակցության կասեցումը ՆԱՏՕ-ին և Վաշինգտոնի դիրքորոշման վերանայումը Ֆոլկլենդյան (Մալվինյան) կղզիների հարցում: Այս մասին գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
Նրա խոսքով՝ չպայթած զինամթերքն ամենօրյա սպառնալիք է ներկայացնում անկլավի բնակիչների կյանքի համար և խոչընդոտում դրա վերակառուցման գործընթացի մեկնարկին:
Եվրամիությունը չեղարկել է Ադրբեջանին պատկանող հինգ լցանավի նկատմամբ պատժամիջոցային սահմանափակումները: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հաղորդել է «Ադրբեջանի Կասպյան ծովային նավագնացություն» (ASCO) փակ բաժնետիրական ընկերությունը:
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղադրված խաչքարի մոտ ոգեկոչվել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ողջունել է Եվրամիության որոշումը՝ Ուկրաինային աջակցելու նպատակով 90 միլիարդ եվրո վարկ տրամադրելու և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթն ընդունելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Moldpres-ը։
Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ։
Եթե ԱՄՆ-ը հարվածի իրանական նավթահորերին, ապա Իրանը կպատասխանի ավելի մեծ ուժով՝ հարվածելով այն երկրի օբյեկտներին, որի տարածքից իրականացվել է հարձակումը: Այս մասին հայտարարել է Իրանի փոխնախագահ Էսմաիլ Սաքաբ Իսֆահանին։
Անքաղաքակիրթ աշխարհը չի ցանկանում իմանալ Հայոց ցեղասպանության մասին: Այս մասին ասված է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի հայտարարության մեջ:
Հիշում եմ և պահանջում:
Նիկոլաս Մադուրոյին գերեվարած ռազմական գործողությանը մասնակցած ԱՄՆ հատուկ նշանակության ջոկատի զինվորը ձերբակալվել է այն բանից հետո, երբ նա, ըստ մեղադրանքի, գրազ է եկել Վենեսուելայի նախկին առաջնորդի հեռացման վրա՝ նախքան տեղեկատվության հրապարակային դառնալը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա երկրում ԵՄ նոր «առաքելությանը» Երևանին հակառուսական քաղաքականության մաս կազմել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ի տարբերություն Հայաստանի արևմտյան գործընկերների, Ռուսաստանը չի խուսափում Ցեղասպանություն բառից և չի ջնջում դրա մասին գրառումները սոցցանցերի էջերից․ Զախարովա
Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ՝ ընդգծելով, որ հայ և հույն ժողովուրդները կապված են համատեղ փորձությունների, ինչպես նաև համերաշխության, բարեկամության և փոխադարձ հարգանքի ամուր հարաբերությունների միջոցով կերտված հավերժական կապերով։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել։
Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու մայր տաճարում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ է անցկացրել։
Նյու Յորքի դատարկ շենքերից մեկում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 19-րդ դարի եկեղեցին, որը գտնվում է մոտակայքում: Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը ։
Եվրամիությունը սկսել է մշակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը, հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը:
Քուվեյթն Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր առաջին անգամ բացել է իր օդային տարածքը։ Այս մասին հաղորդել է KUNA գործակալությունը:
Իրանի հետ բանակցությունները պետք է ներառեն միջուկային փորձագետներ, հակառակ դեպքում «մենք կունենանք ավելի վտանգավոր Իրան», այսօր այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը։
Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել` նշելով, որ այն բաց վերք է մարդկության խղճի վրա, և վերահաստատել է իր հավատարմությունը արդարության, ճշմարտության և մարդկային արժանապատվության արժեքներին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ ռազմական հակամարտության և Հորմուզի նեղուցի փակման պատճառով բենզինի բարձր գինը մոտ ապագայում կպահպանվի։ Այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը:
Միջազգային հանրությունը պետք է միավորի ջանքերը, որպեսզի թույլ չտա հայ ժողովրդի ցեղասպանության նման բարբարոսության կրկնություն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը տեղեկացնում է, որ Գերաշնորհ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը պաշտոնական դիմում է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին, ԱՄՆ Սենատի և Կոնգրեսի անդամներին, Հռոմի Պապին, ինչպես նաև քրիստոնեական եկեղեցիների ու միջազգային ազդեցիկ կազմակերպությունների ղեկավարներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական քրիստոնեական հոգևոր և մշակութային ժառանգության շարունակական ոչնչացման վրա։
#ՀԻՄԱ. ՄԱՐԻԱ ԶԱԽԱՐՈՎԱՅԻ ԱՄԵՆՇԱԲԱԹՅԱ ԲՐԻՖԻՆԳԸ. #ՈՒՂԻՂ