Բաժիններ՝

Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ

Հյուսիսային Իռլանդիայում հունիսի 8-ին տեղի ունեցած դանակահարությունից հետո մարդիկ ցույցի են դուրս եկել։ Բելֆաստում անկարգություններ են տեղի ունեցել, որոնք ուղեկցվել են տների, ավտոմեքենաների և ավտոբուսի հրկիզումներով։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Հունիսի 9-ի երեկոյան արտակարգ ծառայություններն օգնել են մարդկանց դուրս գալ իրենց այրվող տներից։ Ըստ հրշեջ ծառայության՝ 19։00-ից մինչև կեսգիշեր գրանցվել է 256 զանգ, հրշեջներն արձագանքել են 62 միջադեպի։

Հունիսի 8-ին՝ ժամը 22։30-ին, սուդանցի 30-ամյա մի տղամարդ Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆաստում դանակահարել էր 40-ամյա մի տղամարդու, որը լուրջ վնասվածքներ է ստացել աչքերի, պարանոցի և մեջքի հատվածում։ Հարձակվողին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի, հանրային վայրում սուր կտրող-ծակող գործիք ունենալու և սպանության սպառնալիքի համար։

Ոստիկանությունը հանդարտության կոչ է արել այն բանից հետո, երբ հունիսի 9-ին Հյուսիսային Իռլանդիայի տարբեր վայրերում ցույցեր և անկարգություններ են սկսվել՝ ի պատասխան հարձակման։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930