Բաժիններ՝

Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին

Պակիստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Աֆղանստանի Կունարի, Խոստի և Պակտիկայի նահանգներին, ինչի հետևանքով զոհվել է 13 խաղաղ բնակիչ, մեծ մասը՝ երեխաներ: Այս մասին հայտարարել է թալիբների կառավարության ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը։

«Անցյալ գիշեր պակիստանցի զինվորականները հերթական անգամ խախտել են Աֆղանստանի օդային տարածքը և ռմբակոծել բնակելի շենքեր Կունարի, Խոստի և Պակտիկայի նահանգներում: Այդ հարձակումների հետևանքով զոհվել է 11 երեխա, մեկ կին և մեկ տարեց տղամարդ, վիրավորվել են ևս 14 կին և երեխա», – գրել է նա X-ում՝ խստորեն դատապարտելով հարձակումը։

Պակիստանի զինվորականներից կամ կառավարությունից մեկնաբանություն չի եղել հարձակման վերաբերյալ, սակայն անվտանգության պաշտոնյաները Reuters-ին հայտնել են, որ Իսլամաբադն ավիահարվածներ է հասցրել այն վայրերին, որոնք, ըստ նրանց, «թաքստոցներ էին և այլ օբյեկտներ, որոնք պակիստանցի զինյալներն օգտագործում էին Պակիստանի դեմ»։

Կողմերի միջև փետրվարին մարտեր են սկսվել այն բանից հետո, երբ Իսլամաբադը մեղադրել է Քաբուլին զինյալներին ապաստան տալու համար, որոնք, ըստ նրա, Պակիստանում հարձակումներ են պլանավորում։ Աֆղանստանում իշխող «Թալիբան»-ը հերքել է մեղադրանքները և ասել, որ Պակիստանում զինյալների հետ կապված հարցը ներքին խնդիր է։

Մարտին երկու երկրները համաձայնել էին հրադադարի։ Չինաստանը փորձում է միջնորդ հանդիսանալ հակամարտության լուծման համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930