ԱՄՆ-ի Ալերգիկ եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտը մտադիր է մինչեւ ընթացիկ տարվա ապրիլի վերջն սկսել նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները:
Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը հաստատել է հանրապետության տարածքում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը:
Եվրամիության (ԵՄ) երկրներն իրավունք ունեն, Շենգենյան օրենսգրքին համապատասխան, դադարեցնել մարդկանց ազատ տեղաշարժը եւ «վերականգնել ժամանակավոր սահմանային վերահսկողությունը կորոնավիրուսի բռնկման հետեւանքով հանրային առողջության սպառնալիքների կապակցությամբ»:
Իտալիայում 2019-nCov կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 283-ի, ներառյալ մահվան ութ դեպքը:
Նոր կորոնավիրուսով վարակման երկու հաստատված դեպք է առաջին անգամ գրանցվել Ավստրիայի արեւմուտքի Տիրոլ դաշնային երկրամասում:
Կահիրեում փետրվարի 25-ին 91 տարեկանում մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը:
Իսպանիայի Սանտա Կրուս դե Տեներիֆեի նահանգի (Կանարյան կղզիներ) H10 Costa Adeje Palace հյուրանոցում գտնվող հարյուրավոր զբոսաշրջիկներ Covid-19 կորոնավիրուսի առկայության անալիզներ են տալիս:
Հարավային Կորեան արձանագրել է COVID-2019 կորոնավիրուսով վարակման 84 նոր դեպք, եւս մեկ մարդ մահացել է, այսպիսով, երկրում վարակվածների ընդհանուր թիվն աճել է։
Կյանքի 92-րդ տարում փետրվարի 25-ին մահացել Է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը:
Չինաստանում բժիշկները կնոջ մոտ նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության ախտորոշումը հաստատել են միայն իններորդ անգամ արյան մեջ նուկլեինաթթվի անալիզ վերցնելուց հետո:
ԱՄՆ-ը եւ Հնդկաստանն ավելի քան 3 մլրդ դոլար գումարի պարտավորագրեր են կնքել պաշտպանության ոլորտում:
Չինաստանի Տյանցզինի համալսարանի մասնագետները պատվաստանյութ են մշակել նոր տիպի կորոնավիրուսի դեմ, որը պետք է ընդունել բերանով: Գիտնականները պլանավորում են այն հնարավորինս արագ լրամշակել նախքան կլինիկական փորձարկումները:
Նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել Պալերմոյում մի իտալուհու մոտ, որն այնտեղ է եկել Բերգամո հյուսիսային քաղաքից (Լոմբարդիայի մարզ):
Նյու Դելիի հյուսիս – արեւելքում վերջին 24 ժամվա ընթացքում զանգվածային անկարգությունների եւ ընդհարումների հետեւանքով, որոնք տեղի են ունենում քաղաքացիության մասին օրենքում ուղղումների ուժի մեջ մտնելու ֆոնին, զոհվածների թիվը հասել է յոթի:
Բոլոր այն 16 պացիենտները, որոնք վարակվել էին CОVID19 նոր կորոնավիրուսով եւ գտնվում Էին Վիետնամի հիվանդանոցների ինֆեկցիոն բաժանմունքներում, ներառյալ երեք ամսական մի աղջնակ, լիովին ապաքինվել են:
Փետրվարի 25-ի առավոտվա դրությամբ աշխարհում, բացառությամբ Չինաստանի մայրցամաքային մասի, COVID-9 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2,438 հազարի՝ մեկ օրում ավելանալով հիվանդության 234 հայտնաբերված դեպքով:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ թեև դեռևս վաղ է կորոնավիրուսի համավարակի (պանդեմիայի) մասին հայտարարել, սակայն երկրները պետք է պատրաստ լինեն ցանկացած զարգացման, հայտնում է BBC-կայքը՝ մանրամասնելով, որ համավարակը բնորոշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում վարակիչ հիվանդությունների արագ տարածմամբ։
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն կարծիք է հայտնել, որ երկրի տնտեսության վրա նոր կորոնավիրուսի տարածման ազդեցությունը կարող է շատ ուժեղ լինել: Այդ մասին, ինչպես հայտնել է Reuters գործակալությունը, նա հայտարարել է լրագրողներին։
Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվիե Վերանը հայտարարել է, որ երկրում բոլորը, ում ավելի վաղ կորոնավիրուս էին ախտորոշել, ապաքինվել են: Այդ մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը լրացուցիչ 2,5 միլիարդ դոլար է խնդրել Կոնգրեսից նոր կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:
Չինաստանի հարավի Գուանդունի նահանգում Xingshi Equipments չինական ընկերության ֆաբրիկան ապահովել է օրական 1,2 մլն բժշկական դիմակների արտադրությունը նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկման պատճառով արագ աճող ներքին պահանջարկի ֆոնին:
Ամերիկացիների ավելի քան 60 տոկոսը կարծում է, որ Դոնալդ Թրամփն այս տարվա նոյեմբերին կվերընտրվի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում:
Չինաստանում և մի շարք այլ երկրներում արձանագրված կորոնավիրուսը պանդեմիայի վերածվելու հեռանկար ունի, սակայն այն այժմ իրենից համաճարակ է ներկայացնում:
Իտալիայի Միլան քաղաքում կորոնավիրուսի բռնկման պատճառով քաղաքում արտակարգ վիճակ է ստեղծվել:
Մավրիկիոսի իշխանությունները թույլ չեն տվել Alitalia իտալական ավիաընկերության չվերթով կղզի ժամանած ուղևորների մի մասին իջնել ինքնաթիռից:
Գերմանիայի Ֆոլքմարզեն քաղաքում անհայտ անձը ուղևորատար մեքենայով մխրճվել է կառնավալային երթի մասնակիցների մեջ:
Օմանում գրանցվել են կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքերը:
Եվրամիությունը որոշել է 230 մլն եվրո հատկացնել նոր կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարին:
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) գծով համատեղ հանձնաժողովի նիստը կանցկացվի փետրվարի 26-ին Վիեննայում:
Շուրջ հազար չվերթ է չեղարկվել կամ այլ օդանավակայաններ ուղարկվել անբարենպաստ եղանակի պատճառով, որը հանգստյան օրերին հաստատվել էր Իսպանիայի Կանարյան կղզիներում: