Բլոգեր Ալեքսանդր Լապշինը կարող էր փոխանցվել Ռուսաստանին կամ Իսրայելին, եթե նրա նկատմամբ այդ երկրներում քրեական գործեր հարուցված լինեին:
ԱՄՆ-ի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը չի պաշտպանում Սիրիայից երկիր փախստականների մուտքի արգելքը, որը սահմանել է նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին վկայում են Quinnipiac University-ի անցկացրած հարցման արդյունքները:
Երկկողմ հարաբերություններին նոր որակ հաղորդելու ցանկությունը, Հանրապետության Նախագահի խոսքով, պայմանավորված է ոչ միայն քաղաքական և տնտեսական շահերով, այլ նաև արժեհամակարգային նկատառումներով. Շվեդիան Հայաստանի համար օրինակելի երկիր է ընդհանուր եվրոպական արժեհամակարգին նվիրվածությամբ, կայացած ժողովրդավարությամբ, մարդու իրավունքների իրացման բարձր մակարդակով և օրենքի գերակայությամբ, ինչին ձգտում է հասնել Հայաստանը՝ տարիներ շարունակ իրականացնելով համալիր բարեփոխումներ:
«Ո՛չ Ռուսաստանի Դաշնությունը, ո՛չ Իսրայել Պետությունը, որոնց քաղաքացին հանդիսանում է Ալեքսանդր Լապշինը, բելառուսական կողմին չեն դիմել վերջինիս իրենց հանձնելու խնդրանքով»,- գործակալությանն ասել է գերատեսչությունից:
«Բլոգերի արտահանձման դեմ արտահայտվել են եւ Ռուսաստանի, եւ Իսրայելի իշխանությունները: Իսրայելի կողմից գործընթացում ներգրավված են եղել Իսրայելի ԱԳ փոխնախարար Ցիպի Հո թովելին եւ Կնեսետի պատգամավոր Քսենիա Սվետլովան: Բավականին հեռուն գնացած այս կոնֆլիկտի բոլոր կողմերը փորձում են ստեղծված իրավիճակում մնալ «պարզերես»: Պաշտոնական Բաքուն չցանկացավ հետքայլ անել եւ պարզապես հրաժարվել իր պահանջից, բայց պատրաստ է ներում շնորհել Լապշինին, եթե վերջինս այդ խնդրանքով դիմի անձամբ Ալիեւին»:
Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը կոչ է արել Ավստրալիայի կառավարությանը դատապարտել Բելառուսի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջան:
«Դա, այդ թվում, կախված է տվյալ ուղղությամբ պատասխանատու աշխատանք կատարելու վրացական իշխանությունների պատրաստակամությունից»,- հայտարարել են նախարարությունում: Հաղորդագրության մեջ նշվում է, որ «կողմերը գոհունակությամբ են արձանագրել հումանիտար փոխանակումների եւ մարդկանց միջեւ շփումների աճող ինտենսիվությունը»:
Բելառուսը իրեն Հայաստանի և Արցախի հանդեպ թշնամաբար է պահում որևէ ռացիոնալ բացատրություն չունի և զգալիորեն վնասում է ՀՀ միջազգային վարկանիշին՝ ևս մեկ անգամ Հայաստանը ներկայացնելով որպես անկամ ու սեփական շահերը պաշտպանելու անընդունակ երկիր, որը ուր քամին փչի, այնտեղ էլ կգնա:
Ռուսալեզու բլոգերները բացահայտել են, թե ինչ ինքնաթիռ ու օդային երթուղի է օգտագործել Ադրբեջանը՝ իրենց գործընկերոջը՝ Ալեքսանդր Լապշինին, փետրվարի 7-ի ուշ երեկոյան Բաքու տեղափոխելու համար: Ինչպես հաղորդում է mil-avia բլոգը, Լապշինին տեղափոխելու համար կիրառվել է կառավարական դասի Gulfstream G450 բիզնես օդանավը: Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի «օդային բանտը» կրում է 4K-AZ888 համարանիշը:
Իսրայելի Կնեսետի պատգամավոր («Սիոնիստական ճամբար») Քսենյա Սվետլովան, որը մասնակցում է Լապշինին ազատ արձակելու գործին դիմել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանին՝ կոչ անելով օգնել երեկ Մինսկից Բաքու արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին։
Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության բարձրագույն պետական խորհրդի անցկացման ժամկետը երկու երկրների ներկայացուցիչները դեռ չեն կարողացել համաձայնեցնել, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 7-ին Բրյուսելում հանդիպել է Լյուքսեմբուրգը ներկայացնող՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին: Այս մասին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
Փետրվարի 11-ին Մասսաչուսեթս նահանգի Լինն քաղաքի մշակութային ժառանգության թանգարանում կբացվի «Հոգու գաղտնարանները. Ներկայացնելով հայկական ասեղնագործություններ, ժանյակներ ու գորգեր» ցուցադրությունը։
«Ես ուզում եմ մեկ հանգամանք նշել։ Այնտեղ կա իրավիճակ, որը մեզ մոտ երևի թե ոչ բոլորն են լավ պատկերացնում։ Նրան ձերբակալել են Ադրբեջան մուտք գործելու համար, ես նկատի ունեմ՝ այն ժամանակ սև ցուցակում լինելով և դրանից հետո Ադրբեջան մուտք գործելու համար, որից առաջ նա եղել է Ղարաբաղում»։
Իսրայելցի և ռուս դիվանագետները աշխատում են նրա վրա, որ մատչում ստանան երեկ Մինսկից Բաքու արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինին, RIA Novosti-ին հայտնել է Իսրայելի Կնեսետի պատգամավոր Քսենյա Սվետլովան, որը մասնակցում է Լապշինին ազատ արձակելու գործին։
Ռուսաստանում 88%-ով ավելացել է ԱՄՆ ավիատոմսերի նկատմամբ պահանջարկը ԱՄՆ նախագահական ընտրություններում նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո։
Մի խումբ ամերիկացի սենատորներ օրինագիծ են նախապատրաստել, որը թույլ կտա վետո դնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հնարավոր չեղարկման վրա, գրում է CNN-ը։
BBC-ն առանձնացրել է նաև Լապշինի դեռևս չջնջված երկու հրապարակումները, որտեղ նա նշում է. «Կարդալով ադրբեջանական մեդիան՝ տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական իշխանությունները և լրագրողները մտածում են, որ իրենց ժողովուրդը ապուշ է», «Ադրբեջանը չի կարող հարձակվել Ղարաբաղի վրա թե՛ քաղաքական և թե՛ ռազմավարական պատճառներով: Եթե կարողանային, ապա կանեին դա, չէ՞ որ 23 տարի ժամանակ ունեին»: BBC-ի հոդվածում նաև խոսվում է Լապշինի կնոջ մասին, ում չեն թույլատրել տեսակցել ամուսնուն դեկտեմբերի 15-ից հետո:
«Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով իր աղբյուրին, գրում է, որ Բաքու արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինին կարող է ներում շնորհվել Ադրբեջանի նախագահի հրամանով՝ հրապարակավ ներողություն խնդրելուց հետո:
ԱՄՆ սպիտակ տան խոսնակ Շոն Սփայսերը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է զգալի ավելացնել զինված ուժերի ֆինանսավորումը, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»։
ՌԴ նախագահ Դմիտրի Պեսկովը հայտնել է այն մասին, որ Բաքու արտահանձնված ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի վերաբերյալ բանակցություններ չեն ընթանում, սակայն նրա պաշտպանության համար ձեռնարկվում են հնարավոր ամեն իրավական միջոցառումներ։
Արխանգելսկի երկրամասի Սուրա գյուղում տների տանիքներին հայտնվել է կարմիր ձյուն, հայտնում է News29-ը։
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին դատապարտել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի որոշումը՝ Ադրբեջանին արտահանձնել ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինին, հայտնում է REGNUM-ը։
Ռուսաստանը հիասթափված է Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու Բելառուսի Գերագույն դատարանի որոշումից: Այս մասին հայտարարել են ՌԴ ԱԳ նախարարությունում:
Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը իր խորը մտահոգությունն է հայտնում Ադրբեջանի իշխանությունների կողմից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը կաթվածահար անելուն եւ խաղաղ երկխոսության ցանկացած հնարավորության բացառմանն ուղղված քարոզչական եւ լոբբիստական գործունեության ուժեղացման կապակցությամբ։
Իսրայելն ուշադիր հետևում է բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործին, որը բացի ռուսականից, ունի նաև Իսրայելի քաղաքացիություն և շփման մեջ է կողմերի հետ, RIA Novosti-ին հայտնել է Իսրայելի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էմանուել Նահշոնը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափված է իր մամուլի քարտուղար Շոն Սփայսերից եւ նոր մարդ է փնտրում Սպիտակ տան աշխատակազմում հաղորդակցությունների գծով տնօրենի պաշտոնի համար: Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում «խայտառակություն» է որակել իրավիճակը, որի արդյունքում իր վարչակազմի ձևավորումը մինչ օրս չի ավարտվել դեմոկրատների հակազդեցության հետևանքով։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Եվրամիությունը դատապարտում է Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքներում կառուցված բնակավայրերը օրինականացնելու որոշումը, գրում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»։
Բելառուսի ներքին գործերի նախարարությունը պլանավորում է ստուգումներ անցկացնել «Ռոսսելխոզնադզորի» պաշտոնյաների նկատմամբ, հայտնել է նախարարության մամուլի ծառայությունը։