«Աշխարհը պետք է ծափահարի, երբ ձերբակալվածին/գերի ընկածին վերաբերվում են հարգանքով/արժանապատվորեն: Կարծում եմ, որ պետք է փոխադարձ լինի»,- գրել է դիվանագետը:
ԵԱՀԿ գործող նախագահը Քիշնև այցելությունից հետո մտադիր է լինել նաև Մերձդնեստրի մայրաքաղաք Տիրասպոլում:
Ուկրաինայում` Լվովի օդանավակայանում, սահմանապահների կողմից ձերբակալվել է Թուրքիայի քաղաքացի:
Վլադիմիր Ժիրինովսկին վերընտրվել է Ռուսաստանի լիբերալդեմոկրատական կուսակցության նախագահի պաշտոնում` 4 տարի ժամկետով:
ԱՄՆ-ի մաքսային սահմանապահ ծառայությունն ավիաընկերություններին հայտնել է մուսուլմանական 7 արգելված երկրներից ԱՄՆ մուտք գործելու հնարավորության մասին:
Թուրքական 6 ռազմական ինքնաթիռներ փետրվարի 1ին 138 անգամ խախտել են թուրքհունական օդային սահմանը և տաս անգամ պտույտ կատարել հունական Իմիա և Կալոլիմնոս կղզիների վրա:
Ինդոնեզիայի արևելքում նավաբեկության հետևանքով 10 մարդ է մահացել:
Թայվանում զբոսաշրջային ավտոբուսը բախվել է երկթագծի կամրջի հենասյանը: Բախման հետևանքով տուժել է 8 մարդ:
ԱՄՆ բանակի նախարարի պաշտոնում նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջադրված Վինսենթ Վիոլան որոշել է հետ կանչել իր թեկնածությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս հանգստյան օրերին հեռախոսազրույցներ կունենա Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնիի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և Նոր Զելանդիայի վարչապետ Բիլ Ինգլիշի հետ:
73 տարեկան հասակում կյանքից հեռացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Գեորգի Տարատորկինը:
Գլենդեյլի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը երկրորդ անգամ կառաջադրվի որպես քաղաքային խորհրդի անդամի թեկնածու:
ԱՄՆ Սիեթլ քաղաքի դաշնային դատավոր Ջեյմս Ռոբարթը ժամանակավորապես կասեցրել է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներդրված միգրացիոն սահմանափակումները մուսուլմանական մեծամասնությամբ 7 երկրների նկատմամբ:
«Նախ՝ պետք է հասկանալ, որ այս հայտարարությունը նոր աշխատակազմի առաջին հայտարարությունն է, որը վերաբերում է Հայաստանին, մեր տարածաշրջանին և Լեռնային Ղարաբաղին։ Կարծում եմ, որ սա ոչ միայն հստակ ուղերձ էր Ադրբեջանի իշխանություններին առ այն, որ ԱՄՆ-ը շարունակում է պահպանել այն քաղաքական գիծը, որը որդեգրել է, այլև մի փոքր ավելի ագրեսիվ է ներկայանում՝ ասելով, որ այս հակամարտությունը պարզապես չի բխում ԱՄՆ ազգային անվտանգության շահերից»։
Նյու Յորքի Guernsey’s աճուրդային տունը վաճառքի է հանել արքայադուստր Դիանային պատկանած մանյակը: Զարդի ներկայիս տերերն ուկրաինացի զույգ են։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է հայտնել բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին, չնայած այդ քայլին չգնալու վերաբերյալ միջազգային բազմաթիվ կոչերին:
Եվրոպական միությանն անհրաժեշտ են ԱՄՆ-ի հետ հնարավորինս ջերմ հարաբերություններ:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Դամասկոսում ՌԴ դեսպանության նկատմամբ կրակոցների հանդեպ:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Իրանի կողմից բալիստիկ հրթիռների փորձարկումը ՄԱԿ-ի բանաձևի խախտում է համարել:
ԱՄՆ-ում հանրաճանաչ Nordstrom հանրախանութների ցանցը որոշել է հրաժարվել նախագահի դստեր՝ Իվանկա Թրամփի ֆիրմայի նորաձեւ ապրանքները գնելուց: Այդ ապրանքները ներառված չեն հերթական սեզոնի տեսականու մեջ, որը բացվելու է ընթացիկ տարվա աշնանը:
Վալերի Կարբալևիչի խոսքով՝ Բելառուսը Ռուսաստանից հավելյալ արտոնություններ է ցանկանում կորզել էներգակիրների ոլորտում, իսկ Ռուսաստանն օբյեկտիվորեն չի կարողանում բավարարել այդ պահանջները՝ գտնվելով տնտեսական ճգնաժամի փուլում։
Անջելինա Ջոլին, որն արդեն 15 տարի է՝ ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան է, քննադատել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրերը միգրացիոն քաղաքականության բնագավառում:
Եվրոպան շահագրգիռ չէ, որ Ռուսաստանը թույլ պետություն լինի, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Corriere della Sera պարբերականին տված հարցազրույցում։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեղադրել է Ռուսաստանին միջազգային պայմանավորվածությունների խախտման մեջ՝ կապված սահմանային գոտիների վերականգնման հետ։
Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն ընդունել է Թբիլիսիում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Սեբաստիան Կուրցին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Մինսկը կարող է հրաժարվել ռուսական նավթից, եթե մյուս նժարին դրված լինի երկրի անկախությունը, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր լրագրողների հետ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Բելառուսը նպատակահարմար չի համարում Բոբրույսկում ՌԴ ռազմաբազայի հիմնումը։ Այդ մասին, ինչպես հայտնում է TASS-ը, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողների հետ հանդիպմանը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կատարյալ հերյուրանք է անվանել Եվրասիական տնտեսական միությունից (ԵՏՄ) և Բելառուսի ու Ռուսաստանի միութենական պետությունից իր երկրի դուրս գալու մասին հայտարարությունները, հայտնում է RIA Novosti-ն։
Բելառուսը 15 մլրդ դոլար է կորցրել ԵՏՄ-ում անհավասար գների ու պայմանների պատճառով, այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ժամեր առաջ հարձակում է տեղի ունեցել: