Ամերիկացիների ավելի քան 60 տոկոսը կարծում է, որ Դոնալդ Թրամփն այս տարվա նոյեմբերին կվերընտրվի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում:
Չինաստանում և մի շարք այլ երկրներում արձանագրված կորոնավիրուսը պանդեմիայի վերածվելու հեռանկար ունի, սակայն այն այժմ իրենից համաճարակ է ներկայացնում:
Իտալիայի Միլան քաղաքում կորոնավիրուսի բռնկման պատճառով քաղաքում արտակարգ վիճակ է ստեղծվել:
Մավրիկիոսի իշխանությունները թույլ չեն տվել Alitalia իտալական ավիաընկերության չվերթով կղզի ժամանած ուղևորների մի մասին իջնել ինքնաթիռից:
Գերմանիայի Ֆոլքմարզեն քաղաքում անհայտ անձը ուղևորատար մեքենայով մխրճվել է կառնավալային երթի մասնակիցների մեջ:
Օմանում գրանցվել են կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքերը:
Եվրամիությունը որոշել է 230 մլն եվրո հատկացնել նոր կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարին:
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) գծով համատեղ հանձնաժողովի նիստը կանցկացվի փետրվարի 26-ին Վիեննայում:
Շուրջ հազար չվերթ է չեղարկվել կամ այլ օդանավակայաններ ուղարկվել անբարենպաստ եղանակի պատճառով, որը հանգստյան օրերին հաստատվել էր Իսպանիայի Կանարյան կղզիներում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության COVID-2019 նոր տիպի կորոնավիրուսի բռնկման հետազոտման փորձագետների միջազգային խումբը, որը ժամանել էր Չինաստան, կատարված ուսումնասիրություններից հետո եկել է այն եզրակացության, որ տարիքային բոլոր կատեգորիաները ենթակա են այդ վիրուսին:
Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի, հայտնում են երկրի առողջապահության նախարարությունից:
Հյուսիսային Կորեայում 380 օտարերկրացի ուղարկվել է կարանտին, որպեսզի թույլ չտան Covid-19 «չինական» կորոնավիրուսի տարածումը:
Չինաստանից ժամանած ավելի քան 12 հազար մարդ Ռուսաստանում մնում է բժշկական հսկողության տակ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները 3 մլրդ դոլար ընդհանուր գումարի ռազմական ուղղաթիռներ եւ այլ մարտական տեխնիկա կմատակարարի Հնդկաստանին:
ՉԺՀ-ում մշակվել է պատվաստանյութ, որն արդեն արդյունավետություն է դրսեւորել կորոնավիրուսի դեմ, փետրվարի 24-ին հայտնել է Ռուսաստանում Չինաստանի դեսպան Չժան Հանհուեյը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը
Մալայզիայի 94-ամյա վարչապետ Մահաթհիր Մոհամադը պաշտոնաթողության խնդրագիր է ներկայացնել երկրի թագավորին:
Ֆրանսիայի տրանսպորտի հարցերի պետքարտուղար Ժան-Բատիստ Ջեբարին հայտարարել է, որ Իտալիայի հետ սահմանը փակելու անհրաժեշտություն չկա այնտեղ կորոնավիրուսի տարածման ֆոնին։
Ամերիկյան USS Ross էսկադրային ականակիրն ուղարկվել է Սեւ ծովի ջրատարածք՝ ծովում տարածաշրջանային կայունության ամրապնդման գործողությունների իրականացման համար:
«Մեծ ակնկալիքներ ունենք այն փաստից, որ ՀՀ-ում կունենանք դեսպանատուն, որն առաջ կտանի մեր քաղաքական երկխոսությունը»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանն ասաց Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը, ով Հայաստանում է՝ մասնակցելու համար այսօր ՀՀ-ում Սլովակիայի դեսպանատան բացման արարողությանը:
Աֆղանստանում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 24-ին երկօրյա այցը Հնդկաստան սկսել է Ահմադաբադ այցելությամբ, որը Հուջարաթի նահանգի խոշորագույն քաղաքն է։
Փետրվարի 24-ին Քուվեյթում գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու առաջին երեք դեպքը: Այդ մասին հայտնել Է KUNA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը։
Իտալիայի Վենետոյի մարզի նահանգապետ Լուկա Ձայայի եւ Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցայի կողմից կորոնավիրուսի տարածման կանխման միջոցառումների վերաբերյալ ընդունված կարգադրությունը նախատեսում է մարդատար գնացքների վագոնների, ավտոբուսների եւ վապորետիների (Վենետիկում երթեւեկող ջրային տրամվայիկների) ախտահանման աշխատանք:
Բահրեյնում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը:
Փետրվարի 24-ի առավոտվա դրությամբ աշխարհում մայրցամաքային Չինաստանի սահմաններից դուրս հաստատվել է Covid-19 կորոնավիրուսով վարակման ավելի քան 2204 դեպք. 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է հիվանդանալու 416 նոր դեպք: Այդ մասին հայտնել է South China Morning Post հոնկոնգյան թերթը։
Չինաստանի վեց նահանգներ փետրվարի 24-ին նվազեցրել են արտակարգ դրությանը (ԱԴ) հակազդելու բարձրագույն մակարդակը, որը հայտարարվել էր նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի համաճարակի պատճառով:
Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի կողմից Ադրբեջանի նախագահին և նրա տիկնոջը ցուցաբերած ջերմ ընդունելությունը, ինչպես նաև Մեհրիբան Ալիևային Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանով պարգևատրելու փաստը ՀՀ իշխանությունների կողմից «բարեհաջող» անտեսվեց։ Երկու օր համբերատար սպասեցի՝ հուսալով, որ այդ առիթով ցանցում հայտնվող նյութերը, հնարավոր է, ազդեն հպարտների իշխանության արժանապատվության վրա։ Ապարդյուն։ Այդ մարդիկ չունեն արժանապատվություն։ Ոչ անձնական, ոչ էլ, առավել ևս, պետական։ Եվ դա պետության վախճանն է։
Հարավային Կորեայում մեկ օրում Covid-19 կորոնավիրուսով ախտահարվածների թիվն աճել է 161-ով՝ հասնելով 763-ի:
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն խոստովանել է, որ երկրի իշխանությունները կորոնավիրուսով ախտահարման թվի այդքան կտրուկ աճ չէին սպասում, բայց կարծում է, որ բռնկման կասեցման նպատակով իրենց կողմից ձեռնարկված միջոցների արդյունավետությունը կդրսեւորվի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։
Ամերիկացի միլիարդատեր Ջեֆ Բեզոսը՝ Amazon ընկերության ղեկավարն ու հիմնադիրը, փետրվարի 17-ին հայտարարել է «Երկրագնդի հիմնադրամ» ստեղծելու մասին՝ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարելու համար: