«Մեծ յոթնյակի» երկրների արտաքին գործերի նախարարները հանդես են եկել Մեծ Բրիտանիայում թունավորված Պետական հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դուստր Յուլյայի գործով համատեղ հայտարարությամբ:
Հայդարաբադ քաղաքից յոթնամյա ալպինիստ Սամանյու Փոթուրաջուն բարձրացել է Կիլիմանջարո լեռը, որն ամենաբարձրն է Աֆրիկայում:
DokuNaut նիկի ներքո ներկայացող գերմանացի բլոգերը յոթ տարի նկարահանել է սեւ կարապների, որոնք տեղի պարկում հարձակվում էին մարդկանց վրա:
Չինաստանի տարածաշրջաններից մեկում երիտասարդ չինացիները զանգվածաբար գերեզմաններ են գնում:
Մոսկվայի Շերեմետեւո օդանավականայում ուղեւորուհին ընկել է ուղեբեռի հանձնման ժապավենի վրա եւ հայտնվել տեխնիկական գոտում:
Եղիսաբեթ Երկրորդ թագուհին իր թոռանը՝ արքայազն Հարրիին, երիտասարդության դեսպան է նշանակել Համագործակցությունում, որի մեջ մտնում են Մեծ Բրիտանիայի նախկին գաղութային երկրները:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից Սիրիայի ուղղությամբ արձակված բոլոր հրթիռները հասել են իրենց նպատակակետերին, որևէ հրթիռ չի խոցվել:
Գերմանիայի բնակիչների մեծամասնությունը (ավելի քան 75 տոկոսը) կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վտանգավոր է, քան Ռուսաստանի նրա պաշտոնակից Վլադիմիր Պուտինը:
Արտասահմանյան, հատկապես՝ ռուսական մամուլն ակտիվորեն հետևում է Երևանում տեղի ունեցող իրադարձություններին:
«Թալիբան» շարժումը ապրիլի 16-ին մերժումով է պատասխանել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի՝ այս տարվա հոկտեմբերին այս երկրում կայանալիք խորհրդարանական եւ տեղական ընտրություններին մասնակցելու վերջերս արած կոչը:
Ռուսաստանի եւ Արեմուտքի հարաբերություններն այժմ ավելի վատ են, քան սառը պատերազմի ժամանակ, քանի որ ավելի վաղ կապուղիներ էին աշխատում կողմերի միջեւ եւ ռուսատյացության մոլագարություն չկար:
Յոթ կալանավորներ են զոհվել, եւս 17-ը՝ տուժել ԱՄՆ-ի Հարավային Կարոլինայի նահանգի բանտում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի հետեւանքով:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը համոզված է, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է լինի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, քանի որ այդ երկիրը Եվրոպայի մի մասն է:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ճիշտ է համարում Հայաստանի որոշումը՝ միանալ Եվրասիական տնտեսական միությանը: Այս մասին Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից վարչապետի պաշտոնում առաջադրված Սերժ Սարգսյանը ասել է ռուսական «Известия»-ի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին,թե արդյոք արդարացված էր Հայաստանի որոշումը՝ հաշվի առնելով, որ ժամանակին երկրին առաջարկում էին ասոցացում Եվրամիության հետ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Սիրիայում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի գործողությունը հստակ ազդանշան է համարել Ռուսաստանի եւ Իրանի համար:
Սիրիայի Արեւելյան Ղութայի Դումա քաղաքում բախումներ են ընթանում Ազգային գվարդիայի կառավարական ջոկատների եւ զինյալների միջեւ. կան զոհեր եւ վիրավորներ:
Եվրամիության արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներն ապրիլի 16-ին հավանություն են տվել քիմիական զինաթափման վերաբերյալ հայտարարությանը, որում կոչ են արել անցկացնել Սիրիայի իրադարձությունների անկախ հետաքննություն։
Ապրիլի 16-ին Հաագայում բացվել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) գործադիր խորհրդի՝ թվով 58-րդ նիստը. խորհրդի մասնակիցները կքննարկեն «քիմիական զենքի ենթադրվող օգտագործումը Սիրիայի Արաբական Հանրապետությունում»:
Եվրամիությանն անհրաժեշտ է պահպանել միասնությունը ՌԴ-ի նկատմամբ քաղաքականության հարցում, ըստ որում հասարակության մեջ «հակառուսական ռեֆլեքսները» վտանգավոր են:
ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի կողմից Սիրիային հասցված հարվածները չեն բեկի պատերազմի ընթացքը եւ իշխանափոխության չեն հանգեցնի Դամասկոսում:
Նախագահ Դոնալդ Թրամփը սաստիկ բարկացել է՝ իմանալով, որ Ֆրանսիան եւ Գերմանիան չորսական դիվանագետների են արտաքսել, մինչդեռ ԱՄՆ-ը՝ 60:
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ապրիլի 16-ին կոչ է արել միջազգային հանրակցությանը՝ մասնակցել Սիրիայի հումանիտար ճգնաժամի լուծմանը։
Միացյալ Նահանգների CBS հեռուստաալիքը պատահաբար հրապարակել է նախկին առաջին տիկին, ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ Ավագի կնոջ՝ Բարբարայի մահախոսականը:
Ռուսաստանի Կեմերովոյի մարզի նահանգապետի պաշտոնակատար Սերգեյ Ցիվիլյովը հեռացրել է չորս տեղակալների՝ Վալերի Ցոյին, Դմիտրի Կուդրյաշովին, Ելենա Ժիդկովային եւ Ալեքսեյ Կոժեւինին, որոնք ղեկավարում էին առողջապահությունը, բնակկոմունալ տնտեսությունը, գյուղատնտեսությունը եւ իրավապահ մարմինների հետ փոխգործակցությունը:
Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) առաքելությունը, որը ժամանել է Դամասկոս, ապրիլի 16-ին կմեկնի Դումա՝ հետաքննելու ենթադրյալ քիմիական գրոհը քաղաքում:
«ՌուսԱլ»-ի բաժնետոմսերն ապրիլի 16-ին ավելի քան 20 տոկոսով եւ ապրիլի սկզբի համեմատությամբ 64 տոկոսով ընկել են՝ Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցների սպասումների ֆոնին, որոնք կարող են հայտարարվել արդեն ապրիլի 16-ին, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Նալչիկում հրդեհ է բռնկել կենտրոնական շուկայում, որը, ճշտված տվյալներով՝ ընդգրկել է 3200 քառակուսի մետր տարածք:
Կյանքի 75-րդ տարում մահացել է Վիետնամական պատերազմի մասնակից եւ դերասան Լի Էրմեյը, որը հռչակվել է «Միամետաղ պատյան» ֆիլմում հրահանգիչ Հարթմանի դերով:
Ֆրանսիան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին համոզել է չհեռանալ Սիրիայից եւ ապրիլի 14-ին հրթիռահարվածներ հասցնել սոսկ այդ երկրի քիմիական օբյեկտներին:
Միլո Ջուկանովիչը, որը 1991 թվականից մի քանի անգամ զբաղեցրել է Չեռնոգորիայի վարչապետի, նախագահի պաշտոնները, ինչպես նաեւ գլխավորում է կառավարող Սոցիալիստների դեմոկրատական կուսակցությունը, վերստին կդառնա պետության ղեկավար: