Ֆրանսիայում կստուգեն ավելի քան 50 մուսուլմանական կազմակերպությունների գործունեությունը
Ֆրանսիայում ավելի քան 50 մուսուլմանական ասոցիացիաներ ստուգման կենթարկվեն պետության կողմից, որոշները կարող են փակվել այն բանից հետո, երբ Փարիզի մերձակայքում դաժանորեն սպանվեց դպրոցի պատմության ուսուցիչը, որը դասի ժամանակ աշակերտներին ծաղրանկարներ էր ցուցադրել Մուհամեդ մարգարեի վերաբերյալ: Հոկտեմբերի 19-ին այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը՝ հանդես գալով Europe 1 ռադիոկայանի եթերում։
«Շաբաթվա ընթացքում պետական ծառայողները կայցելեն 51 ասոցիացիաներ: Ըստ որում շատերն, իմ նախաձեռնությամբ, ինչպես խնդրել է նախագահը, կկազմացրվեն Նախարարների խորհրդի որոշմանը համապատասխան»,- ճշտել է նա:
ՆԳՆ-ի ղեկավարը հայտարարել է, որ ցանկանում է, մասնավորապես, «Իսլամատեցության դեմ կոմիտեի» (CCIF) փակումը, որը, նրա խոսքով՝ իր տեսաուղերձում վկայակոչել է դպրոցի աշակերտներից մեկի հայրը, որը դժգոհ էր ուսուցչի գործողություններից: «Դա ասոցիացիա է, որն ստանում է պետության օգնություն, հարկային զիջողություններ, եւ ըստ որում նա դատապարտում է իսլամատեցությունն իշխանությունների կողմից: Նաեւ ես կցանկանայի, որ ինքնակազմացրման մասին հայտարարեր Baraka City կազմակերպությունը»,- ասել է նախարարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: