Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի բռնկման հետեւանքով մահացածների թիվը գերազանցել է 5 հազարը:
Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել Եթովպիայում:
Հունաստանի նոր նախագահ Եկատերինա Սակելարոպուլուն երդում է տվել եւ ստանձնել պետության ղեկավարի պաշտոնը:
Բուլղարիայի խորհրդարանը հավանություն է տվել կորոնավիրուսի հետ կապված իրադրության պատճառով մարտի 13-ից մինչեւ ապրիլի 13-ը երկրում արտակարգ դրության ռեժիմ մտցնելուն, որն առաջարկել էր երկրի վարչապետ Բոյկո Բորիսովը:
Ղազախստանի առողջապահության նախարարությունը հայտնել է երկրում կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքի մասին:
Քենիայում հայտնաբերել են (COVID-19) նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այդ մասին մարտի 13-ին հայտնել են տեղական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Քենիայի առողջապահության նախարար Մութահի Կագվեին։
Դերասան Թոմ Հենքսն առաջին անգամ իր երկրպագուներին է դիմել այն բանից հետո, երբ հայտնի դարձավ կորոնավիրուսով նրա վարակվելու մասին։
Չինաստանի Հուբեյի նահանգում, հաշվի չառնելով դրա վարչական կենտրոն Ուհանը, որը համարվում է երկրում COVID-19 կորոնավիրուսի տարածման էպիկենտրոնը, ութերորդ օրն անընդմեջ վարակման նոր դեպքեր չեն արձանագրվում:
ՉԺՀ-ից բուժաշխատողների բրիգադ է ժամանել Հռոմ՝ իտալացի գործընկերներին օգնություն ցուցաբերելու կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման գործում: Այդ մասին մարտի 13-ին հայտնել են չինական ԶԼՄ-ները։
Ավստրալիայի ներքին գործերի նախարար Փիթեր Դաթոնը մարտի 13-ին հայտարարել է, որ կորոնավիրուսի իր թեստը դրական արդյունք է տվել։
Լոնդոնի ICE սակարանում մարտի 13-ին կայացած սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները բարձրանում են մարտի 12-ի զգալի անկումից հետո, երբ Brent-ի արժեքն իջավ ավելի քան 9 տոկոսով, իսկ WTI-ինը՝ 6,4 տոկոսով։
Լրագրողների ձեռքի տակ հայտնված կառավարական փաստաթղթերը հիմք ընդունելով՝ աղբյուրը ենթադրում է, որ հիվանդությամբ վարակված առաջին մարդը Հուբեյ նահանգի 55-ամյա մի բնակիչ է, սակայն նրա՝ զրոյական հիվանդի, այսինքն ՝ առաջին վարակակրի կարգավիճակը դեռևս չի հաստատվել:
ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության տարածման պատճառով:
Կորոնավիրուս է հայտնաբերվել Իսպանիայի տարածքային քաղաքականության եւ պետական ծառայության նախարար Կարոլինա Դարիասի մոտ:
ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 1645-ի, մահացել է 41 մարդ:
Բելգիան առնվազն մինչեւ ապրիլի 3-ը սահմանել է համազգային խիստ կարանտին, արտակարգ համաճարակաբանական պատրաստություն եւ առողջապահության ամբողջ համակարգի մոբիլիզացում:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի տիկնոջ՝ Սոֆի Գրեգուար Տրյուդոյի մոտ կորոնոավիրուսի թեստը դրական պատասխան է տվել:
Չինաստանում վերջին 24 ժամվա ընթացքում նոր կորոնավիրուսից զոհերի թիվն աճել է յոթով, վարակվածների թիվն ավելացել է ութով, ապաքինվել է եւս 1318 մարդ:
Սաուդյան Արաբիան պատրաստ է եռակի ավելացնել նավթի մատակարարումը եվրոպական երկրներին՝ բարելի դիմաց 25 դոլար գնով: Այդ մասին մարտի 12-ին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Համերգային կատարմամբ օպերան՝ իսպանացի հանրաճանաչ տենոր Պլաչիդո Դոմինգոյի մասնակցությամբ, որը դեկտեմբերի 8-ին պլանավորված էր Փարիզի ֆիլհարմոնիայում, չեղարկվել Է: Այդ որոշման մասին, որն ընդունվել է երգչի շուրջ ծավալված սկանդալի ֆոնին, ասված է մարտի 11-ին ֆիլհարմոնիայի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է բոլոր ուսումնական հաստատությունների փակման մասին՝ կորոնավիրուսի տարածման պատճառով
Ճապոնիայի Kurabo Industries ընկերությունը մարտի 16-ից կսկսի շտապ թեստերի վաճառքները, որոնք թույլ են տալիս 15 րոպեում մարդու մոտ հայտնաբերել կորոնավիրուսի առկայությունը կամ բացակայությունը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը օրերս է վերադարձել Բրազիլիայից, ուր հանդիպել էր նաև Բրազիլիայի առաջին տիկնոջ հետ ու նրան հրավիրել Հայաստան։
Չեխիայում արտակարգ դրություն են հայտարարել կորոնավիրուսի պատճառով:
Մադրիդի ինքնավար հանրակցությունում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է ավելի քան 350-ով եւ հասել՝ 1388-ի:
Գերմանիայում COVID-19 կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 2078-ի:
«ՄԻՐ» հ/ը-ն անդրադարձել է ՀՀ-ում նախկին իշխանությունների ժամանակ հաջողությամբ մեկնարկած մատչելի բնակարաններ երիտասարդներին ծրագրին: Տեսանյութը՝ այստեղ.
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը (ՄԻԽ) կորոնավիրուսի տարածման պատճառով որոշում է ընդունել կասեցնել իր 43-րդ նստաշրջանը, որն ընթանում է Ժնեւում:
Իսպանական Կատալոնիայի իշխանությունները որոշել են բոլոր մանկապարտեզներն ու դպրոցները փակել նոր կորոնավիրուսի տարածման պատճառով: Այդ մասին մարտի 12-ին հայտնել է El Periցdico թերթը։
Եվրամիությունը դատապարտում է կորոնավիրուսի բռնկման պատճառով ԱՄՆ եվրոպացիների մուտքն արգելելու վերաբերյալ այդ երկրի իշխանությունների միակողմանի որոշումը: