Բաժիններ՝

ՆԱՏՕ-ում հայտարարել են Ռուսաստանի հետ երկխոսության պատրաստակամության մասին

Հյուսիսատլանտյան դաշինքը նախկինի պես պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության, այդ թվում Ռուսաստան – ՆԱՏՕ խորհրդի շրջանակում: Մայիսի 18-ին այդ մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի ղեկավար ռազմաօդային ուժերի գեներալ Ստյուարտ Փիչը՝ բացելով շտաբների պետերի մակարակով դաշինքի Ռազմական կոմիտեի նստը։

«Մենք նախկինի պես պահպանում ենք կրկնարի մոտեցումը Ռուսաստանի նկատմամբ (զսպում եւ երկխոսություն), մասնավորապես, Ռուսաստան – ՆԱՏՕ խորհրդի միջոցով: Մենք ցավում ենք, որ Ռուսաստանը դրականորեն չի պատասխանում Ռուսաստան – ՆԱՏՕ խուրհրդի անցկացման առաջարկությանը, բայց նախկինի պես Ռուսաստանի հետ կառուցողական հարաբարությունների հույս ունենք, երբ նրա գործողությունները դա հնարավոր դարձնեն»,- պնդել է նա:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը յուրաքանչյուր ելույթի ժամանակ ընդգծում է, որ դաշինքը կրկնակի մոտեցում ունի ՌԴ-ի նկատմամբ՝ զսպում եւ երկխոսություն: Ավելի վաղ նա նաեւ պնդել է, որ Մոսկվան արդեն երկու տարի հրաժարվում է Ռուսաստան – ՆԱՏՕ խորհրդի նիստերի անցկացումից: Մարտի վերջին ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Մոսկվան չի հրաժարվում ձեւաչափին մասնակցելուց եւ առաջարկում է վերականգնել շփումները զինվորականների գծով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս