
ԱՄՆ-ն Իսրայելին կմատակարարի 735 դոլարի գերճշգրիտ զենք. Washington Post

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Մերձավոր Արեւելքում հակամարտության սրվելու ֆոնին հավանություն է տվել Իսրայելին 735 դոլար գումարի ամերիկյան գերճշգրիտ զենք վաճառելուն: Այդ մասին գրում է Washington Post թերթը՝ վկայակոչելով բարձրաստիճան աղբյուրների։
«Բայդենի վարչակազմը հավանություն է տվել Իսրայելին 735 դոլար գումարի գերճշգրիտ զենքի վաճառքին»,-տեղեկացնում է հրատարակությունը:
Նրա տեղեկատվության համաձայն, ԱՄՆ-ի Կոնգրեսը նախապատրաստվող գործարքին պաշտոնապես ծանուցվել է դեռ մայիսի 5-ին, այսինքն՝ այն բանից մոտավորպես մեկ շաբաթ առաջ, երբ ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժումն սկսել է հարվածներ հասցնել իսրայելական տարածքին, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: